Մի անգամ հռոմեացի կայսր Տրայանոսն իր ուսուցչի հետ զբոսնում էր ծաղկանոցում:
- Ուսուցի´չ, ցո´ւյց տուր ինձ Աստծուն, կենդանի´ Աստծուն, ուզում եմ նրան տեսնել- ասում է Տրայանոսը:
Իմաստուն ուսուցիչը մեկ րոպե լռելով՝ պատասխանում է.
- Տրայանո´ս, խնդրո´ւմ եմ, մի քանի րոպե նայիր արևին:
- Ինչպե՞ս կարող եմ նայել արեգակին, դրա լույսը չափազանց ուժեղ է, այն կկուրացնի ինձ,- զարմացած պատասխանում է երիտասարդ կայսրը:
- Իսկ ինչպե՞ս կարող ես նայել Աստծուն, ով արևն է ստեղծել:
Հ.Գ. Սիրելի՛ ընթերցող, մի պահ նայիր քո շուրջը: Նայիր ամպերին, բնությանն ու կենդանական աշխարհին… Ու մի պահ պարզապես պատկերացրու, որքա՜ն մեծ է քո Աստված, որ արարել է երկինքն ու երկիրը, բնությունն ու կենդանիներին, ինձ և քեզ…