К основному контенту

Сообщения

Вот что будет, если папа нигериец, а и мама русская! Красота смешанных кровей...

Наши современники по-разному относятся к смешанным бракам. Но если подумать и копнуть глубже, то у всех нас найдутся предки других национальностей. У фотографа Наиры Оганесян давно в голове крутилась идея создать фотопроект о детях, у которых родители — люди разных кровей:  «Уже много лет я ловлю себя на мысли, какие же невероятно интересные дети получаются у родителей разных национальностей. Чаще всего дети берут лучшее от каждой нации, и мне всегда было очень любопытно за этим наблюдать: какой разрез глаз, цвет волос и форму носа унаследует ребенок. И природа умеет каждый раз приятно удивить». Фотохудожница долго носила эту идею в голове, а потом в одну минуту просто взяла и разместила объявление в одной родительской группе в соцсетях. Оганесян написала: «Ищу разнонациональных детей для фопроекта». На ее просьбу откликнулось немало родителей, желающих, чтобы их дети прославились. Так и родился невероятно колоритный фотопроект под названием «Красота смешанных кровей»... Гр...
Недавние сообщения

Ապրել ամեն օր ինչպես վերջինը

Ամեն առավոտ ես նայում եմ ինձ հայելու մեջ և հարցնում. «Եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ, կուզենայի ես անել այն, ինչ պատրաստվում եմ այսօր անել»: Եվ երբ մի քանի օր շարունակ պատասխանը լինում է «ոչ», ես հասկանում եմ, որ ինչ-որ բան պետք է փոխել: (Սթիվ Ջոբս)

Հիմար տղան

Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց: Վարսավիրը միանգամից ճանաչում է նրան և ասում իր հաճախորդներին. – Նայեք, սա աշխարհի ամենաանխելք տղան է: Հիմա ես դա ձեզ կապացուցեմ: Վարսավիրը գրպանից հանում է 1 դոլար և 25 ցենտ: Մի ձեռքում նա պահում է դոլարը, իսկ մյուսում` 25 ցենտը: Ապա նա կանչում է տղային և առաջարկում է ընտրել: Տղան ընտրում է 25 ցենտը: Բոլորը սկսում են ծիծաղել, իսկ տղան հեռանում է: Ետ գնալու ճանապարհին հաճախորդներից մեկը հասնում է նրան և հարցնում. – Այնուամենայնիվ, ինչո՞ւ դու ընտրեցիր 25 ցենտը, այլ ոչ թե 1 դոլարը: – Այն պատճառով, որ այն օրը, երբ ես ընտրեմ 1 դոլարը, խաղն ավարտված կլինի: Փաստորեն տղան ամենևին էլ անխելք չէր   Այսինքն, ամեն անգամ վերցնելով 25 ցենտը, նա ավելի շատ էր վաստակում, քան եթե միանգամից վերցներ 1 դոլարը, որից հետո «խաղը կավարտվեր»: Իսկ «խելացի» վարսավիրը դա չէր հասկանում: Ո՞վ է հիմա անխելքը:  Կիրակնօրյա այս օրով որոշեցի գրել նման զվարճալի, թեթև մի պատմություն: Հուսով եմ` այն Ձեզ ժպտեցրեց:

Ֆրանսիայի առեղծվածային մետաղադրամները

1804 թվականին Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Ֆրանսիայի կայսր: Ի պատիվ այդ իրադարձության՝ նույն թվականին Ֆրանսիայում շրջանառության մեջ են դրվում 5-ֆրանկանոց նոր մետաղադրամներ: Սակայն դրանց չափն ու կշիռը գերազանցում էր սովորական մետաղադրամների բնութագրերը մի քանի անգամ և մարդիկ կտրականապես հրաժարվում էին ընդունել դրանք բանկերում: Արդյունքում, բանկերի և պետական գանձապետարանի նկուղներում կուտակվել էին 5-ֆրանկանոց մետաղադրամներով բազմաթիվ պարկեր: Բայց հնարավոր չէր այդ մետաղադրամները հանել շրջանառությունից և ձուլել նորերը՝ դա չափազանց թանկ կարժենար: Այդ ժամանակ նորանշանակ կայսրը գնում է այլ ճանապարհով: Նա հրամայում է մետաղադրամներից մեկի մեջ դնել անձամբ իր կողմից ստորագրված 5 միլիոն ֆրանկ արժողությամբ չեկ, որը ներկայացնողը իրավունք կստանար ստանալ այդ գումարը պետական գանձապետարանից: Երբ դա հայտնի է դառնում, սկսվում է իսկական որս «երջանիկ» մետաղադրամի վրա, ինչի արդյունքում բոլոր 5-ֆրանկանոց մետաղադրամները միանգամից սպառվում են: Մինչ օրս էլ «թանկարժեք» մետաղադրամը դեռ հայտնաբերված չէ և...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ո՞ր գյուղում է ծնվել Մեսրոպ Մաշտոցը

Ո՞ր գյուղում է ծնվել Մեսրոպ Մաշտոցը : Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Օշական  կամ  Հացեկաց  գյուղերից մեկում: Ответ: Օշական Սխալ պատասխան Հացեկաց Ճիշտ պատասխան