К основному контенту

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից:
Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը`խնդիր (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն), առաջարկ (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը),ապացույց (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա), գին:
Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա:
Դիմեք թիրախային լսարանին: Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված գովազդը: Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»:
Խոստացեք առավելություն կամ օգուտ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 10 րոպեի ընթացքում»: Երկու դեպքում էլ առավելություններն ակնհայտ են:
Վերնագրում օգտագործեք «ինչպես» բառը: Օրինակ` «Ինչպես ստիպել երեխային լսել», «Ինչպես աշխատել ավելի արդյունավետ», «Ինչպես վաճառել ձեր ծրագիրը»: «Ինչպես» բառը հաջողությամբ կարելի է օգտագործել ինչպես ամսագրերի և թերթերի, այնպես էլ ինտերնետ հոդվածների վերնագրերում:
Հետաքրքրություն առաջացնող հարց տվեք: Գրքում Վիտալեն բերում է հիանալի օրինակ` «Դուք դեռ գրո՞ւմ եք սխալներով», «Դուք դեռ չգիտե՞ք անգլերեն»:
Վերնագրում օգտագործեք «այս» և «ինչու» բառերը: Օրինակ` «Այս նավակները երբեք չեն սուզվում», «Ինչո՞ւ մեր շներն ավելի թանկ արժեն», «Ինչո՞ւ են այս դահուկներն անվանում կատարյալ»:
Ինչ-որ բան առաջարկեք անվճար: Վերնագրում առաջարկեք անվճար նվեր, անվճար խորհրդատվություն, փորձելու անվճար հնարավորություն: Կարևոր չէ, թե ինչ` միայն թե անվճար: Անվճարը միշտ էլ ձգում է մարդկանց:
Մատուցեք վերնագիրը որպես նորություն: Այս կետն ավելի հեշտ հասկանալու համար բերենք օրինակներ` «Մազերի վերականգնման նոր բանաձև», «Իրական բեկում ավտոմեքենաների անվտանգության համակարգերում»: Ինչպես տեսնում եք, նշված վերնագրերն ինչ-որ տեղ հիշեցնում են թերթի հոդվածի վերնագրեր: Այսինքն, դրանք պարունակում են նորություն: Իսկ նորությունները միշտ էլ ուշադրություն են գրավում:

Популярные сообщения из этого блога

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Արիստոտել – մտքեր

Երբ աշակերտները հարցնում են Արիստոտելին` ինչպես հասնել հաջողության, նա պատասխանում է. -Առաջ անցեք նրանցից, ովքեր առջևում են և մի սպասեք նրանց, ովքեր ետևում են: Ձեզ ենք ներկայացնում հայտնի փիլիսոփայի մտքերից մի քանիսը` մեր մեկնաբանություններով: Ո՞րն է կյանքի իմաստը: Ծառայել ուրիշներին և բարություն գործել:  Հազվագյուտ մարդիկ են ձգտում ծառայել ուրիշներին: Բոլորն ուզում են, որ ծառայեն իրենց: Այդ պատճառով էլ այն «հազվագյուտները», որոնք ծառայում են ուրիշներին, առանձնանում են բոլորից: Ապրել, նշանակում է ստեղծել իրեր, այլ ոչ թե դրանք ձեռք բերել:  Իմ ամենասիրած մտքերից մեկն է: Ստեղծելով է մարդն իրենից արժեք ներկայացնում, այլ ոչ թե ձեռք բերելով: Երջանկությունը նրա հետ է, ով գոհ է:  Եթե դուք ինչ-որ բանից դժգոհ եք, դուք ինքներդ եք ազդակներ ուղարկում ձեր ուղեղին, որ ամեն ինչ վատ է: Արդյունքում` այդպես էլ լինում է: Ցանկացած բանի դեմ կարելի է պայքարել առանց դժգոհելու` պարզ և մաքուր գիտակցությամբ: Խելքը բնութագրվում է ոչ միայն գիտելիքներով, այլ նաև դրանք գործնականում կիր...