К основному контенту

Արիստոտել – մտքեր

Երբ աշակերտները հարցնում են Արիստոտելին` ինչպես հասնել հաջողության, նա պատասխանում է.
-Առաջ անցեք նրանցից, ովքեր առջևում են և մի սպասեք նրանց, ովքեր ետևում են:
Ձեզ ենք ներկայացնում հայտնի փիլիսոփայի մտքերից մի քանիսը` մեր մեկնաբանություններով:
Ո՞րն է կյանքի իմաստը: Ծառայել ուրիշներին և բարություն գործել: Հազվագյուտ մարդիկ են ձգտում ծառայել ուրիշներին: Բոլորն ուզում են, որ ծառայեն իրենց: Այդ պատճառով էլ այն «հազվագյուտները», որոնք ծառայում են ուրիշներին, առանձնանում են բոլորից:
Ապրել, նշանակում է ստեղծել իրեր, այլ ոչ թե դրանք ձեռք բերել: Իմ ամենասիրած մտքերից մեկն է: Ստեղծելով է մարդն իրենից արժեք ներկայացնում, այլ ոչ թե ձեռք բերելով:
Երջանկությունը նրա հետ է, ով գոհ է: Եթե դուք ինչ-որ բանից դժգոհ եք, դուք ինքներդ եք ազդակներ ուղարկում ձեր ուղեղին, որ ամեն ինչ վատ է: Արդյունքում` այդպես էլ լինում է: Ցանկացած բանի դեմ կարելի է պայքարել առանց դժգոհելու` պարզ և մաքուր գիտակցությամբ:
Խելքը բնութագրվում է ոչ միայն գիտելիքներով, այլ նաև դրանք գործնականում կիրառելու ունակությամբ: Ամենակարևոր մտքերից մեկը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Ավելի լավ է քիչ գիտելիք ունենալ, բայց կարողանալ դրանք կիրառել, քան անընդհատ գիտելիքներ հավաքել և չմտածել այն մասին, թե ինչպես դրանք կիրառել:
Վախը` դա չարի ակնկալումն է: Իմ մոտ եղել են դեպքեր, երբ ես երկու օր անհանգիստ սպասել եմ ինչ-որ վատ բանի: Բայց երբ եկել է օրը, ոչինչ էլ չի եղել: Եվ հիմա խորհուրդ եմ տալիս: Մի վախեցեք մի բանից, որը կարող է նույնիսկ չլինել: Միևնույն է, դա ոչինչ չի փոխի: Ավելի լավ է, այդ ընթացքում ինչ-որ լավ բանով զբաղվեք:
Մեր բնավորությունը, մեր պահելաձևի արդյունքն է: Եթե մենք անգործությամբ ենք զբաղվում, դա դառնում է բնավորություն: Եթե մենք բողոքում ենք, դա դառնում է բնավորություն: Եթե մենք մտածում ենք այն մասին, որ չենք հասնելու հաջողության, դա դառնում է բնավորություն:

Популярные сообщения из этого блога

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...