Ֆրիդրիխ Նիցշե ՝ աթեիստ, գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր: Արդեն 45 տարեկանում նկատվում են հոգեկան խանգարման ախտանիշեր: Ավելի ուշ ամբողջովին խելագարվում է: Մահանում է 55 տարեկանում՝ պառկած երկաթե վանդակում: Յոհան Վոլֆգանգ Գյոթե ՝ գերմանացի քնարերգու, մտածող և պետական այրն ասում էր. «Ավելի շատ լույս»… Վոլտեր ՝ մեծագույն զվարճախոս, ֆրանսիացի փիլիսոփա: Սարսափելի ավարտ է ունենում՝ ողջ գիշեր աղաղակելով՝ օգնեցե՜ք… Նրան խնամող բուժքույրն ավելի ուշ ասում է. «Եվրոպայի ողջ գումարներն էլ ինձ տային, չէի ցանկանա նման մահ տեսնել, ինչպիսին Վոլտերինն էր»… Հենց այս հեղինակին է պատկանում հետևյալ արտահայտությունը՝ «Եթե Աստված չլիներ, ապա հարկ կլիներ Նրան հորինել»: Դևիդ Հյում ՝ աթեիստ, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ: Մահվանից առաջ անդադար աղաղակում էր. «Ես հրդեհի մեջ եմ, այրվում ...

