К основному контенту

Գոյություն ունի արդյո՞ք ճակատագիր : Պատասխան Աշոտ Նանայան հոդվածին

Մի հարց, որ հետաքրքրում է բոլորիս. հարց, որ այդպես էլ չի ստացել իր պատասխանը: Մեզանից շատերը հակված են այն գաղափարին, որ ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրության առարկա, նրան պետք է ոչ թե սպասել, այլ պարզապես նվաճել: Իսկ ոմանք էլ` ճիշտ հակառակը (այսինքն` բախտն ինքն է մեզ գտնում): Իմ կարծիքով Տերը մեզ բոլորիս տվել է միտք և ընտրության լայն հնարավորություն: Մենք ամենքս կերտում ենք մեր ապագան` մեր ճիշտ կամ սխալ քայլերով, ընտրած ուղիներով: Սակայն երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս. ի՞նչ է արել այն մանուկը, որ ինչ-որ արատով է լույս աշխարհ եկել, ո՞րն է նրա մեղքը, կամ երբ ինչ-որ մեկն իր անփութության հետևանքով կրակում է ոչ թե ասենք առաստաղին, այլ ընկերոջը: Բազում հարցեր, որոնք սպասում են իրենց պատասխաններին: Իսկ դուք ի՞նչ կասեք:

Յուրաքանչյուր մարդ, իր ուղին ինքն է հարթում.
ձեր հարցերը ունեն փաստացի պատասխաններ,պատասխանները տեսնելու համար, հարկավոր է ցանկություն ունենալ տեսնելու...

Популярные сообщения из этого блога

Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը

Ֆրիդրիխ Նիցշե ՝ աթեիստ, գերմանացի փիլիսոփա,  բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր:  Արդեն 45 տարեկանում նկատվում են հոգեկան  խանգարման ախտանիշեր: Ավելի ուշ ամբողջովին  խելագարվում է: Մահանում է 55 տարեկանում՝  պառկած երկաթե վանդակում: Յոհան Վոլֆգանգ Գյոթե ՝ գերմանացի քնարերգու,  մտածող և պետական այրն ասում էր. «Ավելի շատ  լույս»… Վոլտեր ՝ մեծագույն զվարճախոս, ֆրանսիացի  փիլիսոփա: Սարսափելի ավարտ է ունենում՝ ողջ  գիշեր աղաղակելով՝ օգնեցե՜ք… Նրան խնամող  բուժքույրն ավելի ուշ ասում է. «Եվրոպայի ողջ  գումարներն էլ ինձ տային, չէի ցանկանա նման մահ  տեսնել, ինչպիսին Վոլտերինն էր»… Հենց այս  հեղինակին է պատկանում հետևյալ  արտահայտությունը՝ «Եթե Աստված չլիներ, ապա  հարկ կլիներ Նրան հորինել»: Դևիդ Հյում ՝ աթեիստ, անգլիացի փիլիսոփա,  սուբյեկտիվ իդեալիստ: Մահվանից առաջ  անդադար աղաղակում էր. «Ես հրդեհի մեջ եմ,  այրվում ...

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...