К основному контенту

Բարությունը փողով չի գնահատվում

Հաճախ չէ, որ հանդիպում ենք մարդկանց, ովքեր իրապես ուշադիր են ու հասանելի այս աշխարհի թշվառների, «աղբ հավաքողների» համար: Ախիլեշ Կումարը հենց նման մարդկանց շարքին է պատկանում:
Մենք այնքան ենք տարվել մեր լավ կյանքով ու խնդիրներով, որ մեզ համար շատ հեշտ է դարձել մոռանալը, որ կան մարդիկ, ովքեր պայքարում են օրվա հացի համար: Սակայն այս կարիքը չի վրիպում Ախիլեշի աչքերից, երբ նա Կերալայի սրճարաններից մեկում նստած ընթրում էր:
Աշխատանքային երկար օրվա վերջին նա կատարում է իր պատվերը: Երբ ընթրիքը բերում են, հանկարծ տեսնում է պատուհանից իրեն նայող աչքեր: Նա նկատում է, որ նայողը մուրացիկ մի երեխա է, ով ախորժանքով հետևում է մատուցվող տաք կերակուրներին:
Կումարը տղային ներս է կանչում, այնպես որ՝ տղան քրոջ հետ միասին մտնում է դռնից ներս: Նա հարցնում է, թե ինչ կցանկանան, և փոքրիկ տղան մատով ցույց է տալիս Կումարի ափսեն, և վերջինս նույնը երեխաների համար է պատվիրում:
Երբ տաք կերակուրը բերում են, տղան հազիվ է կարողանում զսպել ինքն իրեն: Նա այնքան հուզված էր՝ տեսնելով իր առջև դրված կերակուրը: Բայց նրա փոքրիկ, սակայն իմաստուն քույրիկը նրան հետ է պահում՝ ասելով, որ իրենք նախ ձեռքերը պետք է լվանան:
Ձեռքերը լվանալուց հետո նրանք հանգիստ ու գոհությամբ ուտում են իրենց կերակուրը: Երբ ավարտում են, վեր կենում, գոհությամբ նայում Կումարին ու հեռանում ռեստորանից: Կումարն այդ ողջ ընթացքում չէր դիպչել իր ուտելիքին, սակայն այնպես հագեցած էր զգում իրեն: Այդ երեխաների դեմքերի արտահայտությունը տվել էր նրան ամենը, ինչ անհրաժեշտ էր:
Քիչ հետո նա դանդաղորեն ու մտազբաղ կերավ իր ընթրիքը և հաշիվն ուզեց: Երբ հաշիվը բերեցին, նա ապշած մնաց. այնտեղ գումարային հաշիվ չկար ներկայացված, այլ փոխարենը գրված էր.
«Մենք չունենք այնպիսի հաշվիչ, որ կարողանա հաշիվ ներկայացնել՝ ձեր ցուցաբերած մարդասիրության դիմաց: Թող բարին միշտ ուղեկցի ձեզ»:
Երբ Կումարը կարդաց, նրա աչքերում արցունքներ հայտնվեցին:
Աղբյուր՝ faithit.com

Популярные сообщения из этого блога

Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը

Ֆրիդրիխ Նիցշե ՝ աթեիստ, գերմանացի փիլիսոփա,  բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր:  Արդեն 45 տարեկանում նկատվում են հոգեկան  խանգարման ախտանիշեր: Ավելի ուշ ամբողջովին  խելագարվում է: Մահանում է 55 տարեկանում՝  պառկած երկաթե վանդակում: Յոհան Վոլֆգանգ Գյոթե ՝ գերմանացի քնարերգու,  մտածող և պետական այրն ասում էր. «Ավելի շատ  լույս»… Վոլտեր ՝ մեծագույն զվարճախոս, ֆրանսիացի  փիլիսոփա: Սարսափելի ավարտ է ունենում՝ ողջ  գիշեր աղաղակելով՝ օգնեցե՜ք… Նրան խնամող  բուժքույրն ավելի ուշ ասում է. «Եվրոպայի ողջ  գումարներն էլ ինձ տային, չէի ցանկանա նման մահ  տեսնել, ինչպիսին Վոլտերինն էր»… Հենց այս  հեղինակին է պատկանում հետևյալ  արտահայտությունը՝ «Եթե Աստված չլիներ, ապա  հարկ կլիներ Նրան հորինել»: Դևիդ Հյում ՝ աթեիստ, անգլիացի փիլիսոփա,  սուբյեկտիվ իդեալիստ: Մահվանից առաջ  անդադար աղաղակում էր. «Ես հրդեհի մեջ եմ,  այրվում ...

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...