К основному контенту

Ծեր մոր նամակը իր երեխաներին, որն անհնար է կարդալ առանց արցունքների

Իմ թանկագին երեխաներ: Վաղը դուք ինձ հյուր եք գալու, որովհետև իմ ծննդյան օրն է: Դուք կտեսնեք, որ ես ծերանում եմ: Խնդրում եմ, հանդուրժող եղեք և փորձեք հասկանալ, թե կյանքի ինչ փուլով եմ հիմա ես անցնում… Եթե, ես կամ հայրիկը ձեզ պատմենք մի բան, որը պատմել ենք մեկ տարի առաջ, եթե կրկնենք նույն պատմությունները՝ չընդհատեք մեզ… Ուղղակի լսեք, խնդրում եմ: Փորձեք հիշել այն ժամանակները, երբ դուք փոքր էիք, և ես ձեզ համար կարդում էի միևնույն հեքիաթը նորից ու նորից՝ մինչև դուք քնեք: Երբ ես ասում եմ, որ չեմ ցանկանում լոգանք ընդունել, մի բարկացեք և մի ստիպեք: Ավելի լավ է հիշեք, թե ինչպես էինք փոքր ժամանակ ձեզ համոզում, որ լոգանք ընդունեք: Դուք այնքան էլ չէիք սիրում լոգանք ընդունել, այդպես չէ՞:
Երբ դուք տեսնում եք, որ ես գլուխ չեմ հանում նոր տեխնոլոգիաներից՝ ուղղակի ժամանակ տվեք ինձ սովորելու համար: Հիշո՞ւմ եք, թե ես ինչպես էի ձեզ համբերատար ինչ-որ նոր բան սովորեցնում: Հիշեք, թե ինչպես էի ձեզ սովորեցնում ինքնուրույն հագնվել, սանրվել, և լուծել կյանքի կարևոր խնդիրները…

Կգան օրեր, երբ դուք ավելի ու ավելի շատ կզգաք, որ ես ծերանումեմ: Խնդրում եմ, համբերատար եղեք: Եվ փորձեք հասկանալ, թե ինչի միջով եմ ես ստիպված լինում անցնել՝ փորձելով գլուխ հանել ձեր գաջետներից և սկայպից… Ուղղակի իմացեք, որ ինձ համար կարևորը՝ միշտ ձեր կողքին լինելն է: Դուք միշտ իմ սրտում գլխավոր տեղն եք զբաղեցնում… Երբ ես չկարողանամ քայլել այնպես արագ, ինչպես դուք եք քայլում, ուղղակի ձեր ձեռքը տվեք ինձ, և հարմարեցրեք ձեր քայլերը իմ քայլերին:
Ես հենց այդպես էի անում, երբ դուք նոր էիք սկսում քայլել… Եվ այդ օրերին ես տխուր չեմ եղել: Ուղղակի մի փոքր ինձ հետ եղեք: Փորձեք ինձ հասկանալ: Հնարավորություն տվեք ինձ ապրել իմ կյանքը մինչև վերջ՝ սիրո և հոգատարության մեջ: Ես ձեզ հետ անցկացրած ժամանակը որպես պարգև եմ ընդունում: Մեծ սիրով և լայն ժպիտով, ես ավարտում եմ իմ նամակը: Ուղղակի ուզում եմ հիշեցնել ձեզ. «Ես ձեզ սիրում եմ», իմ քաղցր բալիկներ:
Աղբյուր՝ yelaket.am

Популярные сообщения из этого блога

Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը

Ֆրիդրիխ Նիցշե ՝ աթեիստ, գերմանացի փիլիսոփա,  բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր:  Արդեն 45 տարեկանում նկատվում են հոգեկան  խանգարման ախտանիշեր: Ավելի ուշ ամբողջովին  խելագարվում է: Մահանում է 55 տարեկանում՝  պառկած երկաթե վանդակում: Յոհան Վոլֆգանգ Գյոթե ՝ գերմանացի քնարերգու,  մտածող և պետական այրն ասում էր. «Ավելի շատ  լույս»… Վոլտեր ՝ մեծագույն զվարճախոս, ֆրանսիացի  փիլիսոփա: Սարսափելի ավարտ է ունենում՝ ողջ  գիշեր աղաղակելով՝ օգնեցե՜ք… Նրան խնամող  բուժքույրն ավելի ուշ ասում է. «Եվրոպայի ողջ  գումարներն էլ ինձ տային, չէի ցանկանա նման մահ  տեսնել, ինչպիսին Վոլտերինն էր»… Հենց այս  հեղինակին է պատկանում հետևյալ  արտահայտությունը՝ «Եթե Աստված չլիներ, ապա  հարկ կլիներ Նրան հորինել»: Դևիդ Հյում ՝ աթեիստ, անգլիացի փիլիսոփա,  սուբյեկտիվ իդեալիստ: Մահվանից առաջ  անդադար աղաղակում էր. «Ես հրդեհի մեջ եմ,  այրվում ...

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...