К основному контенту

Nokia. ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Աշխարհում, որտեղ ինֆորմացիան դարձել է առավել կարևոր և պահանջված ապրանքներից մեկը, չկա թերևս մարդ, ով չգիտի բջջային հեռախոսի մասին:
Հեռախոսի լավագույն ապրանքանիշը որոշելու նպատակով անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ 100 հարցվածներից 90-ը ընտրում են Nokia: Եվ դա հասկանալի է, քանի որ բջջային հեռախոսներ և հեռահաղորդակցական այլ սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերության հավասարն աշխարհում չկա: Այսօր Nokia-ի մասնաճյուղերը գտնվում են աշխարհի 50 երկրներում, որտեղ աշխատում է ավելի քան 60.000 մարդ: Ընկերության բջջային հեռախոսները վաճառվում են ավելի քան 130 երկրներում: Մի շարք երկրներում գործում են Nokia-ի հետազոտական կենտրոնները, որտեղ ուսումնասիրվում է ընկերության արտադրանքի հետագա զարգացումը:

Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես…
1865 թվականի մայիսի 12: Ֆինն լեռնային ինժեներ Ֆրեդրիխ Իդեստամը թույլտվություն է ստանում կառուցել փայտամշակման և թղթի արտադրության գործարան Նոկիա գետի ափին: Հենց այդ տարիներին էր սկսվում արդյունաբերական բուռն աճի ժամանակաշրջանը: Աճող քաղաքներում և գրասենյակներում թղթի և ստվարաթղթի պահանջարկը անընդհատ մեծանում էր: Չի հասցնում Ֆրեդրիխ Իդեստամը ուշքի գալ, երբ փոքրիկ թղթի գործարանը վերածվում է թղթի և ցելյուլոզի արտադրության հզոր գործարանային միավորման: Ժամանակի ընթացքում միավորումը ձեռք է բերում մեծ թվով աշխատողներ և նրա շուրջը ձևավորվում է համանուն քաղաքը` Նոկիա: 1860-ականների վերջին ընկերության վաճառքները սկսում են աճել մեծ տեմպերով: 1871 թվականի փետրվարին պաշտոնապես գրանցվում է Nokia Corporation-ը: Արդեն մի քանի տարի անց ընկերության գործունեությունը դուրս է գալիս երկրի սահմաններից: Nokia-ի թուղթը սկսվում է արտահանվել սկզբում Ռուսաստան, ապա նաև Շվեդիա, Դանիա, Անգլիա, Ֆրանսիա և նույնիսկ Չինաստան:
20-րդ դարի սկզբնամասում Նոկիա քաղաք է տեղափոխվում Finnish Rubber Works ընկերությունը, որը զբաղվում էր ռետինե զանազան իրերի արտադրությամբ: Ռետինե իրերը Ֆինլանդիայում հայտնվում են 19-րդ դարի վերջին: Սկզբում դրանք շքեղություն էին համարվում, բայց շուտով անձրևային ռետինե կոշիկներն ու “կալոշները” սկսում են մեծ տարածում գտնել քաղաքներում և գյուղական վայրերում: 1912 թվականին Հելսինկիում բացվում է ևս մեկ ընկերություն, որն ավելի ուշ ստանում է Finnish Cable Works անվանումը: Այն զբաղվում էր մալուխների և կիսահաղորդիչների արտադրությամբ: Էլեկտրոէներգիայի հաղորդման նկատմամբ աճող պահանջարկը, ինչպես նաև հեռախոսային ու հեռագրային ցանցերի բուռն զարգացումը արագ աճ էին ապահովում ընկերության համար:
1920 թվականին այս 3 ընկերությունները` Nokia Corporation, Finnish Rubber Works և Finnish Cable Works, միավորվում են, ձևավորելով Nokia Group-ը: 1900-ականների կեսերին Nokia ընկերությունների խումբը հանդիսանում էր առաջատար բոլոր երեք ոլորտներում` փայտի արտադրություն` հետագայում դրանից թուղթ ստանալու նպատակով, էլեկտրոնիկա և ռետինե իրերի արտադրություն: Պետք է նշել, որ էլեկտրոնիկայով ընկերությունը սկսում է զբաղվել 1960-ական թվականներին, երբ Finnish Cable Works-ի բաժանմունքներից մեկը զգալիորեն ընդլայնվում է` կենտրոնացնելով ուշադրությունը ոչ միայն մալուխների արտադրության վրա: Դա կարևոր պահ էր ընկերության պատմության մեջ: Չլիներ այդ ընդլայնումը, հայտնի չէ, կտեսնեի՞նք մենք արդյոք ֆիննական ընկերության բջջային հեռախոսները, թե ոչ:
Noka ընկերությունն իր այն տեսքը, որի մասին մենք բոլորս գիտենք, ձեռք է բերում 1980 թվականից սկսած: Շարունակելով ընդլայնվել, ընկերությունն ունենում է ևս մի քանի ձեռքբերումներ` ամրապնդելով իր դիրքերը հեռահաղորդակցությունների և կենցաղային տեխնիկայի ոլորտում: 1988 թվականին Nokia-ն գնում է շվեդական Ericsson ընկերության բաժանմունքներից մեկը: Այդ գործարքը բերում է նրան, որ Nokia-ն դառնում է խոշորագույն սկանդինավյան ընկերությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:
1992 թվականին Nokia-ի տնօրենների խորհրդի նախագահ է դառնում Յորմա Օլլիլան: Հենց այդ ժամանակ էլ սկսվում են փոփոխությունները: Օլլիլան լիովին համոզված էր, որ ընկերությունը պետք է զարգացնի բիզնեսը հեռահաղորդակցությունների ոլորտում: Իր ղեկավարման հենց առաջին տարվա ընթացքում, նա հայտարարում է, որ այսուհետ ընկերության գործունեության հիմնական ուղղությունը դառնում են բջջային հեռախոսները և հեռահաղորդակցությունը: Որն ավելի կարևոր է, նա ետ է կանչում ընկերության միջոցները արդեն իրենց առաջնայնությունը կորցրած ուղղություններից: Արդյունքում, այդ տարիներին բջջային հեռախոսների հանդեպ ֆենոմենալ մեծ պահանջարկը բերում է նրան, որ 1995-1999 թվականների ընթացքում ընկերության վաճառքներն աճում են 3 անգամ, եկամուտը` մոտ 5 անգամ, իսկ արժեթղթերի գինը անհավատալի թռիչք է ապրում` աճելով 25 անգամ մեկ արժեթղթի համար:
Եթե ուշադրություն դարձնեք, Nokia-ի հեռախոսները քիչ են տրվում վերանորոգման: Ընկերության համար առաջնային տեղ է զբաղեցնում իր արտադրանքի որակը, հարմարավետությունը, դիզայնը և մատչելիությունը: Սակայն դա քիչ է, եթե ցանկանում եք հասնել իրական հաջողության: Nokia-ի հաջողության հիմնական գրավականներից մեկն այն է, որ ընկերությունում մշտապես աշխատում են նորարարությունների վրա: Nokia-ի կենտրոններում անընդհատ կատարվում են ուսումնասիրություններ և հետազոտություններ: Բացի այդ, արվում է ամեն ինչ, ընկերության աշխատակիցների միջից անհաջողությունների հանդեպ վախը արմատախիլ անելու համար: Nokia-ում երբեք չեն մեղադրում: Ի՞նչ է սպառնում նախագծի մենեջերին, եթե նրա հետազոտությունների ժամանակ ծախսվում են տարիներ և մեծ ռեսուրսներ, իսկ վերջում պարզվում է, որ նախագիծը հեռանկարային չէ: Ոչինչ:Առավելագույնը, նրան կառաջարկեն զբաղվել ինչ-որ նոր բանով: Անհաջողությունների համար երբեք չեն հեռացնում: Ընկերությունում ստեղծված է ազատ մթնոլորտ: Յուրաքանչյուր աշխատակից կարող է մասնակցել կարևոր որոշումների ընդունմանը կամ առաջ քաշել իր նախագիծը: Ընկերության ղեկավարությունը ողջունում է լիդերությունը` հնարավորություն տալով իր աշխատողներին կյանքի կոչել նոր գաղափարներ, “ստեղծագործել”: Իր ողջ պատմության ընթացքում Nokia-ն միշտ սովորել է իր սխալների վրա և հետևություններ արել: Արդյունքում կա այն, ինչ որ կա` Nokia:

Популярные сообщения из этого блога

Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը

Ֆրիդրիխ Նիցշե ՝ աթեիստ, գերմանացի փիլիսոփա,  բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր:  Արդեն 45 տարեկանում նկատվում են հոգեկան  խանգարման ախտանիշեր: Ավելի ուշ ամբողջովին  խելագարվում է: Մահանում է 55 տարեկանում՝  պառկած երկաթե վանդակում: Յոհան Վոլֆգանգ Գյոթե ՝ գերմանացի քնարերգու,  մտածող և պետական այրն ասում էր. «Ավելի շատ  լույս»… Վոլտեր ՝ մեծագույն զվարճախոս, ֆրանսիացի  փիլիսոփա: Սարսափելի ավարտ է ունենում՝ ողջ  գիշեր աղաղակելով՝ օգնեցե՜ք… Նրան խնամող  բուժքույրն ավելի ուշ ասում է. «Եվրոպայի ողջ  գումարներն էլ ինձ տային, չէի ցանկանա նման մահ  տեսնել, ինչպիսին Վոլտերինն էր»… Հենց այս  հեղինակին է պատկանում հետևյալ  արտահայտությունը՝ «Եթե Աստված չլիներ, ապա  հարկ կլիներ Նրան հորինել»: Դևիդ Հյում ՝ աթեիստ, անգլիացի փիլիսոփա,  սուբյեկտիվ իդեալիստ: Մահվանից առաջ  անդադար աղաղակում էր. «Ես հրդեհի մեջ եմ,  այրվում ...

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...