К основному контенту

Անգլերեն

06.02.2016 թ.
Այսօր կփորձեմ ուսումնասիրել Անգլերեն լեզուն:




Անգլերեն (English), արևմտագերմանական լեզու, որով առաջին անգամ խոսել են վաղ միջնադարյան Անգլիայում, որն այսօր համարվում է գլոբալ լինգուա ֆրանկա։ Այն մոտ 60 ինքնիշխան պետությունների պաշտոնական լեզուն է, համարվում է Միացյալ ԹագավորությանՄիացյալ ՆահանագներիԿանադայիԱվստրալիայիԻռլանդիայի և Նոր Զելանդիայի ամենատարածված լեզուն, որով ամենից շատ խոսում են Կարիբյան կղզիներումԱֆրիկայում և Հյուսիսային Ասիայում: Այն առավել տարածված երրորդ մայրենի լեզուն է աշխարհում մանդարինից և իսպաներենից հետո: Անգլերենը երկրորդ լայնորեն ուսումնասիրվող լեզուն է Միանցյալ ԱզգերիԵվրոպական Միության և աշխարհի այլ երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար:
Անգլերենը զարգացում է ապրել 1400 տարիների ընթացքում: Լեզուն վաղ շրջաններում կոչվել է Հին անգլերեն, երբ անգլո-ֆրանսիական բարբառները Մեծ Բրիտանիա են բերվել Անգլո-Սաքսոնականբնակիչների կողմից 5-րդ դարում: Միջին անգլերենի սկիզբը համարվում է 11-րդ դարը, երբ նորմանդացիները զավթեցին Անգլիան: Վաղ ժամանակակից անգլերենի սկիզբը 15-րդ դարն է, որը հիշվել է տպագրական ներդրումներ բերելով ԼոնդոնՔինգ Ջեյմսի Աստվածաշնչի տարբերակով, ինչպես նաև ձայնավորների լայն փոփոխություններով: Բրիտանական կայսրության աշխարահռչակ ազդեցության միջոցով ժամանակակից անգլերենը համաշխարհային տարածում գտավ 17-20-րդ դարերի կեսերին: Անգելերենը դարձավ միջազգային ճառերի առաջատար լեզու, հաղորդակցման հիմնական լեզու է մի շարք տարածաշրջաններում և մասնագիտական ոլորտներում, ինչպիսին է գիտությունը և այդ ամենը թերթերի, գրքերիհեռագրիհեռախոսի, ձայնագրիչների, ռադիոյի, արբանյակայինհեռուստատեսության ու համացանցի միջոցով, ինչպես նաև նպաստեց Միացյալ Նահանգների առաջացմանը՝ որպես համաշխարհային գերտերություն:
Ժամանակակից անգլերնի մեջ կան քիչ ձևաբանական խոնարումներ, իսկ շարահյուսությունը ընդահուր առմամբ անջատ է դիտվում: Անգերենի հիմքումօժանդակ բայերն են, բարդ ժամանակաձևերի, բայի կերպերի ու եղանակի ճիշտ շարադասությունը, ինչպես նաև կրավորական կառուցվածքը, հարցականի ու ժխտականի ձևերը: Չնայած տարբեր շրջաններում խոսակցական անգլերենի նկատելի փոփոխություններին՝ ցանկացած անգլիախոս աշխարհի տարբեր տեղերից ընդունակ է ազատ հաղորդակցման: Շեշտերի տարբերությունները նկատվում են միայն անգլիախոսների հնչյունային և հնչյունաբանական տարբերությունների մեջ, մինչդեռ բարբառները ևս արտացոլում են քերականական և բառային տարբերություններ:


Պատմություն

Անգլերենը ծագել է Հյուսիսային ծովի գերմաներենի այն բարբառի հիման վրա, որը տարածվել է Բրիտանիայում գերմանացի նորաբնակների շնորհիվ, ովքեր եկել էին ներկայիս Նիդերլանդների, հյուսիս-արևմտյան Գերմանիայի և Դանիայի տարածքից։ Ենթադրվում է, որ մինչ այդ Հռոմեական կայսրության հպատակ Բրիտանիայում բնիկ բնակչությունը խոսել է ընդհանուր բրիտոնական լեզվով՝ կելտական լեզուների ընտանիքից, միաժամանակ ունենալով լատիներենի ազդեցությունը՝ շնոհիվ 400 տարվա Բրիտանիայում Հռոմեական կայսրության տիրապետությանը։
Այստեղ եկող գերմանական ցեղերից մեկն անգլներն էին, որոնք, Բիդի կարծիքով, ամբողջովին տեղափոխել էին Բրիտանիա։ "Անգլիա" անունը (Engla land՝ անգլերի երկիր) և անգլերենը (Englisc՝ հին անգլերենով) գոյացել են այս ցեղի անունից։ Բայց սաքսոնները, ջութերը և գերմանական այլ ցեղերը՝ Ֆրիսիայի առափնյա տարածքներից, ցածրադիր Սաքսոնիայից, Ջութլանդիայից և հարավային Շվեդիայից այս դարաշրջանում նույպես տեղափոխվեցին Բրիտանիա։
Սկզբում հին անգլերենը միմյանցից խիստ տարբերվող բարբառների խումբ էր, որով խոսում էին Անգլիայում բնակվող և տարբեր ծագում ունեցողանգլոսաքսեր, բայց արևմտյան Սաքսոնիայի բարբառը վերջիվերջո գերիշխող ազդեցություն ունեցավ և հենց նրանով էլ գրվեց "Բեովուլֆ" էպիկական պոեմը։
Հին անգլերենը ավելի ուշ վերափոխվեց երկու ներխուժուման ալիքների պատճառով։ Առաջին ներխուժուման ալիքը հյուսիսային գերմաներեն լեզվով խոսողներն էին, երբ Հաֆդան Ռագնարսսոնը և Իվար Անոսկորը VIII և IX դարերում սկսեցին նվաճել և գաղութացնել Բրիտանական կղզիների հյուսիասյին մասը։ Երկրորդը՝ Անգլիայի նվաճման ժամանակ XI դարում ռոմանական լեզվով խոսող հին նորմաններն էին։ Նորմանների լեզուն զարգացավ դառնալով անգլոնորմաներեն, հետո անգլոՖրանսերեն և ներմուծեց հատկապես դատական և պարլամենտական բառերի շերտ։ Հարստացնելով բառապաշարը սկանդինավյան և նորմանական բառերով, այս երկու իրադարձությունները պարզեցրեցին քերականությունը և վերափոխեցին անգլերենը փոխառություններունեցող լեզվի, որն զարմանալիորեն պատրաստ էր փոխառելու բառեր տարբեր լեզուններից։
Նորմանական արշավանքից հետո գոյացած անգլերենում լեզվաբանական փոփոխությունները հանգեցրեցին ներկայումս կոչվող միջին անգլերենի, որով գրված ամենահայտնի աշխատանքն է Ջեֆրի Չոսերի «Քենթրբերյան պատմվածքները»։ Այս ժամանակաշրջանի ընթացքում լատիներենը որոշ ձևով եվրոպական ինտելեկտուալ կյանքի լինգվա ֆրանկա, կամ միջէթնիկական շփման լեզու էր. նախ քրիստոնեական եկեղեցու միջին լատիներենը և, ավելի ուշ,Վերածննդի լատիներենը։ Նրանք, ովքեր գրում էին կամ արտագրում լատինական տեքստեր, սովորաբար ստեղծում էին նոր տերմիններ այդ լեզվով՝ անվանելով իրերը կամ հասկացությունները, որոնք չունեին անգլերենում համարժեք բառեր։
Ժամանակակից անգլերենը, որը ներառում է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները և Ջեյմս արքայի Աստվածաշնչի տարբերակը, սովորաբար թվագրվում է մոտ 1550 թվականից ի վեր։ Այնուհետև Միացյալ Թագավորությունը դառնալով գաղութային իշխանություն ՝ Բրիտանական կայսրության գաղութների համար անգլերենը ծառայեց որպես լինգվա ֆրանկա։ Հետգաղութային ժամանակաշրջանում որոշ նորաստեղծ պետություններ, որոնք ունեին բազմաթիվ տեղական լեզուներ, նախընտրեցին շարունակել օգտագործել անգլերենը որպես միջէթնիկական շփման լեզու, կանխելով հնարավոր քաղաքական դժվարությունները, որոնք կառաջանային, եթե նախընտրվեր մեկ տեղական լեզուն մյուսներից։ Բրիտանական կայսրության զարգացման արդյունքում անգլերենը ընդունվեց Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում և շատ այլ տարածքներում։ Այդ տենդենցը ավելի ակնառու դարձավ XX դարի կեսերին Ամերիկայի Միացյալ Նահանգների որպես գերպերության հայտնվելու հետ։


Տարածումը

Անգլերենը տարածվել է Հյուսիսային ծովի գերմանական այն շրջաններում, այն Մեծ Բրիտանիա են տարածել գերմանական քոչվորները՝ տարբերաշխարհագրական տեղամասերից, որոնց տեղերում են այժմյան Նիդերլանդները, հյուսիս-արևմտյան Գերմանիան և Դանիան։ Դրա հետ կապված Ռոմանական Բրիտանիայում բնիկ ժողովուրդը, ինպես ենթադրվում է, խոսում էր Հիմնային Բրիտոնիկ (Common Brittonic)՝ կելտական լեզվով, որի մեջ մեծ ազդեցություն ուներ լատիներենի աքրոլեկտալությունը (acrolectal)՝ սկսած Ռոմանական Բրիտանիայի 400-տարեկանից։ Գերմանական այդպիսի ցեղերից էինանգլերը, որոնց Բեյդը (Bede) հավատացել էր ամբողջական տարածումը դեպի Մեծ Բրիտանիա։ «Անգլիա» ('England') ավանումը, որը ծագում է «Անգլերի երկիր» (Engla land "Land of the Angles") և Անգլերեն (Old English Englisc) այդ ցեղի անվանումից են ստացվել։ Սակայն Սաքսերը, Յուտերը և Ֆրիզիայի շրջակայքի գերմանական ժողովուրդները, Ստորին Սաքսոնիան, Յուտլանդիան և Հարավային Շվեդիան՝ այս ժամանակաշրջանում նույնպես միաձուլվել են Բրիտանիայի հետ։


Հին անգլերենը


Սկզբնապես Հին Անգլերենը դիալեկտների ամբողջություն էր, վառ արտացոլելով Անգլո-Սաքսոնական ծագումը, սակայն Արևմտյան Սքասոնական դիալեկտըավելի դոմինանտում էր և դրանով էլ հենց գրված է Բեովուլֆի բանաստեղծությունները։
Ավելի ուշ Հին Անգլերենը տեղակալվեց երկու ալիքների գալիքներով։ Առաջինը՝ Հյուսիսային գերմանացիների լեզվական տարբերիչներն էին, երբ Հալֆդան Ռանգնարսոնը և Ինվար Բոնլեսը 8-րդ և 9-րդ դարում սկսեցին Բրիտանական կղզիների գրավումը և հյուսիսային շրջանների հավաքագրումը։
Երկրորդը՝ Հին Ռոմանական խոսել իմացողներն էին՝ ռոմանական լեզվի միաձուլումը՝ 11-րդ դարի Անգլիայի դեմ նորմանների դեմ պայքարում։ Նորմաներենը վերածվեց անգլո-նորմաներեն և հետագայում անգլո-ֆրանսերենի և իրենից ներկայացնում է բառեր, որոնք ներգրավվել են դատարանի ևկառավարության դեմ պայքարից հետո։ Ինչպես նաև սկանդինավիական և նորմանդական բառարանի տարածումը, այս երկու դեպքերը վերափոխեցին անգլերեն լեզվի քերականությունը ավելի դյուրին լեզվի և ազատ նորանոր բառերի համար՝ այլ լեզուներից փոխ վերցնելու։ Լեզվական փոփոխությունները Անգլերենի դեպի նորմանական այժմ հայտնի՝ Միջին Անգլերեն, Ջեֆրի Չոսերի (Geoffrey Chaucer)՝ Կանտերբերգյան հեքիաթները ամենահայտնի ստեղծագործություններն են։ Այս ժամանակաշրջանի ընթացքում լատիներենը որոշ առումներով եղել է ֆրանկա-եվրապական կյանքի լեզուն։ Սկզբում՝քրիստոնեական եկեղեցու՝ Միջնադարյան լատինը, հետո արդեն վերածնդի ժամանակաշրջանի լատիներենը։ Նրանք, ովքեր լատիներենը փոխադրում էին, հիմնականում նոր տերմինների թարգմանիչներն էին, որպեսզի գոյականների լինեին այն բառերի համար, որոնք անգլերեն համարժեքը չունեին։


Ժամանակակից անգլերենը


Ժամանականաից անգլերենը, որը ներառում է՝ Ուիլիամ Շեքսպիրի և Արքա Ջեյմս Վերսիոնի Աստվածաշնչյան (King James Version of the Bible) տարբերակը, հիմնականում ստացվել է 1550 թվականներին։ Դրանից հետո Անգլիական Թագավորությունը դարձավ գաղութային թագավորություն, և անգլերենը ծառայում էր որպես ֆրանկական գաղութների լեզու։ Փոստ-գաղությանին շրջանում՝ նոր ստեղծված ժողովուրդներից որոշները, որոնք ունեին բազմաթիվ բնիկ լեզուներ, որոշեցին օգտագործել անգլերենը որպես ֆրանկական լեզու։ Դրա պատճառն այն էր, որ նրանք փորձում էին խուսափել քաղաքական դժվարություններից, որը կարող էր ծագել որևէ բնիկ լեզվի գերակայությունից մյուսների նկատմամբ։ Բրիտանական թագավորության մեծացման արդյունքում անգլերենը հարմարեցվեցՀյուսիսային ԱմերիկայումԱֆրիկայումԱվստրալիայում և այլ շրջաններում։ Այստեղ առաջացավ տենդենցիա, որը ամրապնդվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում 20-րդ դարի կեսերին։


Նշանակություն


Ժամանակակից անգլերենը, որը երբեմն բնութագրվում է ինչպես առաջին համաշխարհային տարածվածություն գտած լեզու, գերիշխող կամ այլ պարագաներում նույնիսկ պահանջված լեզու է հաղորդակցության, գիտության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, բիզնեսի, նավագնացության,ավիացիայի, հեռուստատեսության, ռադիոյի և միջազգային հարաբերությունների համար։  Նրա տարածումը Բրիտանական կղզիներով պայմանավորված էր Բրիտանական Կայսրության հզորացումով, և 19-րդ դարի վերջին այն իսկապես հասավ համաշխարհային տարածման։ 16-19-րդ դարերում՝ բրիտանական գաղութացմանը զուգընթաց, այն դարձավ ԱՄՆ-ի, ԿանադայիԱվստրալիայի և Նոր Զելանդիայի հիմնական լեզուն։ ԱՄՆ- ի բարգավաճող տնտեսությունը և նրա մշակութային ազդեցությունը, ինչպես նաև նրա կարգավիճակը որպես հզոր ուժ սկսած Երկրորդ Համաշխարհային Պատերազմից նշանակալից չափով արագացրեց լեզվի տարածումն ամբողջ մոլորակով մեկ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում անգլերենը փոխարինեց գերմաներենին որպես գերիշխող լեզու Նոբելյան մրցանակակիրների համար։  Անգլերենը հավասարվեց և հնարավոր է գերազանցեց ֆրանսերենին որպես գերակա լեզու միջազգային հարաբերություններում 19-րդ դարի վերջին կեսին։
Անգլերենի աշխատանքային իմացությունը դարձավ պարտադիր պայման մի շարք բնագավառներում և մասնագիտություններում, ինչպիսիք են բժշկությունը և համակարգչային աշխատանքները՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեկ միլիարդ մարդ խոսում է անգլերենով։ Այն նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների շարքում է։
Անգլերենի զարգանալուն համընթաց անկում նկատվեց մայրենի լեզվի զանազանության մեջ աշխարհի տարբեր ծայրերում։ Նրա ազդեցությունը շարունակում է կարևոր դեր խաղալ լեզվի օգտագործման բնագավառում։  Հակառակ դրան, անգլերենի ներքին բազմազանությունը՝ ներառյալ կրեոլները և պիջինները, պոտենցիալ ունեն ստեղծելու տարբեր լեզուներ անգլերենից ժամանակի ընթացքում։ Վերջիններս անգլերենի բարբառներ են, որոնք հիմնականում օգտագործվում են Կարիբյան ծովի ավազանում։



Популярные сообщения из этого блога

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...