К основному контенту

Сообщения

Сообщения за февраль, 2016

Вот что будет, если папа нигериец, а и мама русская! Красота смешанных кровей...

Наши современники по-разному относятся к смешанным бракам. Но если подумать и копнуть глубже, то у всех нас найдутся предки других национальностей. У фотографа Наиры Оганесян давно в голове крутилась идея создать фотопроект о детях, у которых родители — люди разных кровей:  «Уже много лет я ловлю себя на мысли, какие же невероятно интересные дети получаются у родителей разных национальностей. Чаще всего дети берут лучшее от каждой нации, и мне всегда было очень любопытно за этим наблюдать: какой разрез глаз, цвет волос и форму носа унаследует ребенок. И природа умеет каждый раз приятно удивить». Фотохудожница долго носила эту идею в голове, а потом в одну минуту просто взяла и разместила объявление в одной родительской группе в соцсетях. Оганесян написала: «Ищу разнонациональных детей для фопроекта». На ее просьбу откликнулось немало родителей, желающих, чтобы их дети прославились. Так и родился невероятно колоритный фотопроект под названием «Красота смешанных кровей»... Гр...

Ապրել ամեն օր ինչպես վերջինը

Ամեն առավոտ ես նայում եմ ինձ հայելու մեջ և հարցնում. «Եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ, կուզենայի ես անել այն, ինչ պատրաստվում եմ այսօր անել»: Եվ երբ մի քանի օր շարունակ պատասխանը լինում է «ոչ», ես հասկանում եմ, որ ինչ-որ բան պետք է փոխել: (Սթիվ Ջոբս)

Հիմար տղան

Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց: Վարսավիրը միանգամից ճանաչում է նրան և ասում իր հաճախորդներին. – Նայեք, սա աշխարհի ամենաանխելք տղան է: Հիմա ես դա ձեզ կապացուցեմ: Վարսավիրը գրպանից հանում է 1 դոլար և 25 ցենտ: Մի ձեռքում նա պահում է դոլարը, իսկ մյուսում` 25 ցենտը: Ապա նա կանչում է տղային և առաջարկում է ընտրել: Տղան ընտրում է 25 ցենտը: Բոլորը սկսում են ծիծաղել, իսկ տղան հեռանում է: Ետ գնալու ճանապարհին հաճախորդներից մեկը հասնում է նրան և հարցնում. – Այնուամենայնիվ, ինչո՞ւ դու ընտրեցիր 25 ցենտը, այլ ոչ թե 1 դոլարը: – Այն պատճառով, որ այն օրը, երբ ես ընտրեմ 1 դոլարը, խաղն ավարտված կլինի: Փաստորեն տղան ամենևին էլ անխելք չէր   Այսինքն, ամեն անգամ վերցնելով 25 ցենտը, նա ավելի շատ էր վաստակում, քան եթե միանգամից վերցներ 1 դոլարը, որից հետո «խաղը կավարտվեր»: Իսկ «խելացի» վարսավիրը դա չէր հասկանում: Ո՞վ է հիմա անխելքը:  Կիրակնօրյա այս օրով որոշեցի գրել նման զվարճալի, թեթև մի պատմություն: Հուսով եմ` այն Ձեզ ժպտեցրեց:

Ֆրանսիայի առեղծվածային մետաղադրամները

1804 թվականին Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Ֆրանսիայի կայսր: Ի պատիվ այդ իրադարձության՝ նույն թվականին Ֆրանսիայում շրջանառության մեջ են դրվում 5-ֆրանկանոց նոր մետաղադրամներ: Սակայն դրանց չափն ու կշիռը գերազանցում էր սովորական մետաղադրամների բնութագրերը մի քանի անգամ և մարդիկ կտրականապես հրաժարվում էին ընդունել դրանք բանկերում: Արդյունքում, բանկերի և պետական գանձապետարանի նկուղներում կուտակվել էին 5-ֆրանկանոց մետաղադրամներով բազմաթիվ պարկեր: Բայց հնարավոր չէր այդ մետաղադրամները հանել շրջանառությունից և ձուլել նորերը՝ դա չափազանց թանկ կարժենար: Այդ ժամանակ նորանշանակ կայսրը գնում է այլ ճանապարհով: Նա հրամայում է մետաղադրամներից մեկի մեջ դնել անձամբ իր կողմից ստորագրված 5 միլիոն ֆրանկ արժողությամբ չեկ, որը ներկայացնողը իրավունք կստանար ստանալ այդ գումարը պետական գանձապետարանից: Երբ դա հայտնի է դառնում, սկսվում է իսկական որս «երջանիկ» մետաղադրամի վրա, ինչի արդյունքում բոլոր 5-ֆրանկանոց մետաղադրամները միանգամից սպառվում են: Մինչ օրս էլ «թանկարժեք» մետաղադրամը դեռ հայտնաբերված չէ և...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ո՞ր գյուղում է ծնվել Մեսրոպ Մաշտոցը

Ո՞ր գյուղում է ծնվել Մեսրոպ Մաշտոցը : Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Օշական  կամ  Հացեկաց  գյուղերից մեկում: Ответ: Օշական Սխալ պատասխան Հացեկաց Ճիշտ պատասխան

Թագավորի և իմաստունի խնդիրը

Լինում է, չի լինում մի թագավոր և մի իմաստուն են լինում:  Թագավորը  ցանկանում  է  իմաստունին  վտարել  պալատից: Այդ  նպատակով  նա  իմաստունին  տանում է մի  այնպիսի  գետի  մոտ,  որի  ափին  միայն  կապույտ  ու  կանաչ  քարեր են լինում: Նա  վերցնում  է  մի  պարկ  և  իմաստունին  ասում,  որ  պարկի  մեջ  կգցի  մեկ   կապույտ  և մեկ  կանաչ   քար,  եթե  նա  հանի  կապույտը, ապա  կշարունակի  մնալ  պալատոմ, եթե՝ ոչ,  ապա  նրան  կգլխատեն: Սակայն  թագավորը  դիմում  է  խարդախության  և   երկու  կանաչ  քար  է  դնում  պարկում: Ասացեք ,   խնդրեմ ,   ի՞նչ    պետք    է    անի    իմաստունը ,   որպեսզի    մնա    պալատում : ...

Երկու նկար

Մի թագավոր է լինում: Նա ուզում է այնպիսի նկար ունենալ, որը խաղաղություն ու հանգստություն կարտահայտի: Նա պարգև է խոստանում լավագույն նկարի համար: Շատ նկարիչներ են փորձում նկարել այդպիսի նկար: Թագավորը նայում է բոլոր նկարները և ընտրում դրանցից երկուսը, որոնք իրոք նրան դուր են գալիս: Եվ այդ երկուսից նա դեռ պետք է ընտրեր առավել արժանավորը: Մի նկարում պատկերված էր խաղաղ լիճ, որը, ինչպես հայելի, արտացոլում էր շուրջը վեր խոյացած լեռները, կապույտ երկինքը՝ ճերմակ ամպերով: Յուրաքանչյուրը, ով նայում էր այս նկարին, մտածում էր, որ հենց դա է հանգիստ ու խաղաղություն հաղորդող կատարյալ նկարը: Երկրորդ նկարում պատկերված էին լեռներ, որոնք անհամաչափ էին ու մերկ: Վերևում նկատելի էր մոլեգնող երկինքը, անձրև էր տեղում, փայլատակում էր կայծակը: Լեռների բարձունքից գահավիժում էր փրփրող ջրվեժը: Այստեղ կարծես թե խաղաղության նշույլ անգամ չկար: Սակայն ուշադրությամբ նայելով ջրվեժին՝ թագավորը նկատում է նրա հետևում նշմարվող փոքրիկ մի թուփ, որն աճել էր ժայռի խորշում: Այդ թփի վրա թռչունը բույն էր հյուսել: Եվ այդ փր...

Հնարամիտ ուսուցիչը

Մի անգամ հռոմեացի կայսր Տրայանոսն իր ուսուցչի հետ զբոսնում էր ծաղկանոցում: - Ուսուցի´չ, ցո´ւյց տուր ինձ Աստծուն, կենդանի´ Աստծուն, ուզում եմ նրան տեսնել- ասում է Տրայանոսը: Իմաստուն ուսուցիչը մեկ րոպե լռելով՝ պատասխանում է. - Տրայանո´ս, խնդրո´ւմ եմ, մի քանի րոպե նայիր արևին: - Ինչպե՞ս կարող եմ նայել արեգակին, դրա լույսը չափազանց ուժեղ է, այն կկուրացնի ինձ,- զարմացած պատասխանում է երիտասարդ կայսրը: - Իսկ ինչպե՞ս կարող ես նայել Աստծուն, ով արևն է ստեղծել: Հ.Գ. Սիրելի՛ ընթերցող, մի պահ նայիր քո շուրջը: Նայիր ամպերին, բնությանն ու կենդանական աշխարհին… Ու մի պահ պարզապես պատկերացրու, որքա՜ն մեծ է քո Աստված, որ արարել է երկինքն ու երկիրը, բնությունն ու կենդանիներին, ինձ և քեզ…

Պատմություն տաքսու վարորդի ու մի ծեր կնոջ մասին

Ես եկա նշանակված հասցեով ու ազդանշան տվեցի: Սպասելով մի քանի րոպե՝ ես կրկին ազդանշան տվեցի: Քանի որ դա իմ վերջին պատվերն էր այդ օրը, մտածում էի հեռանալու մասին, բայց փոխարենը հարմար կանգնեցրի մեքենաս, մոտեցա դռանն ու թակեցի… «Մեկ րոպե»,- պատասխանեց ծեր կնոջ նուրբ մի ձայն: Դրսից լսվում էր, որ ներսում ինչ-որ բան էին գետնով քարշ տալիս: Երկար դադարից հետո դուռը բացվեց: Մի փոքրամարմին 90-ամյա կին բացեց դուռը: Նրա կողքին ոչ շատ մեծ մի ճամպրուկ էր դրված: Բնակարանն այնպիսի տեսք ուներ, ասես այնտեղ երկար ժամանակ ոչ ոք չէր ապրել: Կահույքը սպիտակ շորերով էր ծածկված: Պատերին ժամացույց չկար, իսկ անկյունում մի արկղ էր դրված, որ լի էր նկարներով ու ապակե սպասքով: «Ձեզ համար նեղություն չէ՞ր լինի ճամպրուկս մեքենայի մեջ տեղափոխելը»,- հարցրեց կինը: Ես ճամպրուկը տեղափոխեցի մեքենայի մեջ, իսկ հետո վերադարձա նրան օգնելու համար: Նա բռնեց ձեռքս, ու մենք միասին գնացինք դեպի մեքենան: Ծեր կինը շարունակ ինձ շնորհակալություն էր հայտնում բարությանս համար: -Ես ոչինչ չեմ անում, որ շնորհակալություն եք հ...

Նապոլեոն Բոնապարտի անսպասելի որոշումը

Մի անգամ Նապոլեոն Բոնապարտը պահակախմբի ստուգման ընթացքում նկատում է մի զինվորի, ով քնել էր հերթապահության ժամանակ: Ռազմական կանոնադրության և օրենքների համաձայն՝ հերթապահը պետք է դատարանի առջև կանգներ, այնուհետ մահապատժի ենթարկվեր, քան որ չէր կարող ներում ստանալ այն զինվորը, ով անամոթաբար քնել էր հերթապահության ընթացքում՝ վտանգելով իր ընկերների կյանքը: Սակայն զարմանալի մի բան է տեղի ունենում: Նապոլեոնն անսպասելի որոշում է կայացնում. բարձրացնելով քնած զինվորի զենքը՝ այն իր ուսին է գցում և զբաղեցնում նրա տեղը: Որոշ ժամանակ անց գալիս է փոխարինող սերժանտը: Տեսնելով քնած զինակցին, այնուհետ կայսրին՝ կանգնած հերթապահության՝ զարմանքից քար է կտրում… Ասում են՝ այս դեպքից հետո, որի մասին իմանում է ողջ զինվորական կազմը, բացառիկ քաջությամբ և արիությամբ կանգնում է կայսեր կողքին՝ պատրաստ դուրս գալու յուրաքանչյուր մարտի և մեռնելու նրա համար:

Հարրի Փոթթեր : 14 տարի անց

<< Հարրի Փոթթեր >> ֆիլմի հերոսները 14 տարի անց: Լոնդոնյան հասարակ երեխա Հարի Փոթերն իր 11-ամյակի օրն իմանում է, որ ինքը երկու հզոր հրաշագործների որբացած որդին է։ Նա էլ է օժտված մոգական ուժերով, և նրան հրավիրում են Հոգվարթս՝ հրաշագործության և մոգության ինստիտուտ, որտեղ Հարին ընկնում է անհավանական արկածների շրջապտույտի մեջ։ Նա սովորում է մոգական սպորտի տեսակ հանդիսացող կվիդիչը, խաղում է ուշագրավ շախմատ կենդանի քարերի հետ և հանդիպում է Խավարի Հրաշագործին, որը ցանկանում էր վերացնել Հարիին։