Դա միաժամանակ և հեշտ, և դժվար որոշում էր: Հեշտ էր, քանի որ նա գիտեր կոնկրետ, թե ինչ էր ուզում: Դժվար, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ուր կտաներ նրա ընտրած ճանապարհը:
Այս պատմությունն ապացուցում է, որ պետք չէ սպասել ապագային, որպեսզի ավելի լավը դարձնել ներկան:
Ադամ Բրաունը 23 տարեկան էր, երբ նրա կյանքը փոխվեց: Այդ ժամանակ թվում էր, թե նրա կյանքում կար ամեն ինչ՝ եկամտաբեր աշխատանք, թանկարժեք կոստյումներ, շքեղ տուն: Բայց հոգու խորքում նա բավարարված չէր:
«Ես ծառայում էի մեկ նպատակի՝ իմ բարեկեցությանը: Սակայն ուրախությունս կորում էր օրեցօր: Գիշերներն անընդհատ մտածում էի, թե ինչպես փոխեմ կյանքս, հետաքրքրացնեմ և մեկ օր հասկացա, որ ավելի լավ կզգամ ինձ, եթե կյանքը չափեմ ոչ թե ունեցածս դոլարներով, այլ երազանքներով: Ես ցանկանում էի ինչ-որ մեծ բանի մասը դառնալ, որը դուրս էր իմ ամենօրյա միօրինակ ապրելակերպի սահմաններից»,- ասում է նա:
Առաջինը, որ անում է Ադամը, իր հարմարավետության սահմաններից դուրս գալն էր: Նա սկսում է ճանապարհորդել, սակայն ոչ թե Եվրոպայով ու Ամերիկայով, այլ Աֆրիկայով, Վիեետնամով, Հնդկաստանով:
Ասում են, երբեք չես իմանա, թե ինչը կփոխի կյանքդ: Ադամը Հնդկաստանում հանդիպում է մի մուրացկան պատանու, ում հետ ունեցած զրույցն էլ հեղաշրջում է նրա կյանքը:
Նա հարցնում է, թե տղան ամենից շատ ինչ կցանկանար, և վերջինս նրան պատասխանում է. «մատիտ»: Պարզվում է, որ տղան երբեք դպրոց չէր գնացել, բայց տեսել էր, թե ինչպես են այլ երեխաներ գրում մատիտով:
«Ես ուղղակի ապշած էի մնացել՝ իմանալով, որ հնարավոր է մարդն ընդհանրապես դպրոց չգնա: Հենց այդ ժամանակ ես սեփական աչքերով տեսա ու իմացա, թե ինչ ծանր մանկություն են ապրում աշխարհում բազում երեխաներ»:
Կյանքում լինում են պահեր, երբ հասկանում ես, որ ոչինչ էլ առաջվա նման չի լինի: Դա հենց այդպիսի մի պահ էր Ադամի համար:
Երբ նա վերադառնում է Ամերիկա, նրա գրպանում ընդամենը 25 դոլար էր, բայց դա նրան չի կանգնեցնում: Նա գրանցում է ոչ կոմերցիոն կազմակերպություն՝ «Հույսի մատիտներ» անունով, որի նպատակն էր կառուցել առաջին դպրոցը Հարավային Աֆրիկայում: Նա անգամ զբաղվածության պատճառով թողնում է իր նախկին եկամտաբեր աշխատանքը, թեկուզ նրա այդ քայլը տարօրինակ ու ոչ խելամուտ են համարում ընկերներն ու հարազատները:
Իհարկե, Ադամը շատ դժվարությունների միջով է անցնում, բայց նա երբեք չի թուլանում ու չի հրաժարվում իր երազանքից, որը ուրախությամբ ու նպատակով էր լցրել իր կյանքը:
Ընդամենը հինգ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում նրա կազմակերպությունը բացում է 300 դպրոց: Եվ երիտասարդը դեռ կանգ չի առնում, նա ծրագրել է ընդլայնել ու «Հույսի մատիտներ» անունը կրող դպրոցների թիվը մինչև 2015թ-ի ավարտը հասցնել 500-ի:
«Մի հարցրու ինքդ քեզ, թե ինչի կարիքն ունի աշխարհը: Ավելի լավ է մտածիր, թե ինչն է ոգևորում ու կյանք հաղորդում քեզ, ապա սկսիր անել հենց դա».- խորհուրդ է տալիս Ադամ Բրաունը:
Աղբյուր՝ adme.ru