К основному контенту

8-ամյա տղայի ուրախությունը

Ես վաճառողուհի եմ աշխատում մթերային խանութում: Շրջանն այնքան էլ մեծ չէ, դրա համար էլ բոլորը միմյանց ճանաչում են: Եվ ես էլ աշխատանքի բերումով արագ սկսեցի հիշել ու ճանաչել մեր հաճախորդներին:
Եվ ուշադրությունս գրավեց մի ութամյա տղա, ով իր հասակակիցների համեմատ շատ բարեհամբույր էր: Հագնվում էր աղքատիկ, բայց կոկիկ ու մաքուր: Միշտ խանութ էր գալիս ցուցակով, ստացվում էր մի մեծ ու ծանր տոպրակ մթերք: Բայց խոնարհությամբ միշտ այն տանում էր տուն:
Եվ միայն վերջերս իմացա, որ նա ունի ևս երեք եղբայր և քույր: Նա ամենափոքրն է: Մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, որից հետո հայրը տրվել է խմիչքին: Եվ ընտանիքի ամբողջ ֆինանսական հոգսը ընկել է մեծ որդու վրա, ով ամբողջ օրն աշխատում է, որպեսզի հագուստով ու սնունդով ապահովի քրոջն ու եղբայրներին: Իսկ եփում, կերակրում, լվանում և արդուկում է 14-ամյա քույրիկը:
Ես հպարտանում եմ նրանցով: Երբեք չեմ տեսել նրանց փնթի ու թափթփված: Նրանք միշտ բարեհամբույր են ու համերաշխ:
Իսկ վերջերս մեր 8-ամյա հաճախորդը կիսվեց մեզ հետ իր ուրախությամբ: Նրա համար գնել էին փոքրիկ շուն: Ես նայում էի նրան և այնպե՜ս էի հուզվում: Շատ երեխաներ այսօր նյարդայնանում են, բողոքում, որ iphone-ի գույնը իրենց ուզածը չէ, իսկ այս տղան վազում է փողոցով իր չորքոտանի ընկերոջ հետ, և դա նրա համար մեծ երջանկություն է:

Աղբյուր՝ adme.ru

Популярные сообщения из этого блога

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...

Անգլերեն

06.02.2016 թ. Այսօր կփորձեմ ուսումնասիրել Անգլերեն լեզուն: Անգլերեն  (English),  արևմտագերմանական լեզու , որով առաջին անգամ խոսել են  վաղ միջնադարյան Անգլիայում , որն այսօր համարվում է գլոբալ  լինգուա ֆրանկա ։ Այն մոտ 60 ինքնիշխան պետությունների  պաշտոնական լեզուն  է, համարվում է  Միացյալ Թագավորության ,  Միացյալ Նահանագների ,  Կանադայի ,  Ավստրալիայի ,  Իռլանդիայի  և  Նոր Զելանդիայի  ամենատարածված լեզուն, որով ամենից շատ խոսում են  Կարիբյան կղզիներում ,  Աֆրիկայում  և  Հյուսիսային Ասիայում : Այն առավել տարածված երրորդ մայրենի լեզուն է աշխարհում  մանդարինից  և  իսպաներենից  հետո: Անգլերենը երկրորդ լայնորեն ուսումնասիրվող լեզուն է  Միանցյալ Ազգերի ,  Եվրոպական Միության  և աշխարհի այլ երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար: Անգլերենը զարգացում է ապրել 1400 տարիների ընթացքում: Լեզուն վաղ շրջաններում կոչվել է  Հին անգլ...