К основному контенту

Ուրիշի խնդիրը

Մի անգամ մուկը նկատում է, որ տան տերը թակարդ է դնում այգում: Նա գնում ու պատմում է այդ մասին հավին, ոչխարին և կովին:
Բայց նրանք բոլորը պատասխանում են. «Թակարդը քո խնդիրն է, այն մեզ հետ ոչ մի կապ չունի»:
Քիչ անց թակարդն է ընկնում օձը և կծում է այդ պահին մոտ կանգնած տան տիկնոջը:
Նրան բուժելու նպատակով մորթում են հավին ու ապուր պատրաստում, սակայն տիկինը չի կազդուրվում:
Շատերն են սկսում գալ հիվանդատես, այնպես որ ստիպված մորթում են նաև ոչխարին, որպեսզի հյուրասիրեն բոլորին, ովքեր գալիս են հիվանդատես:
Տիկնոջ առողջությունը գնալով վատանում էր, և օրեր անց նա մահանում է: Տանտերը տխուր մոտենում է անասնագոմին ու կովին տանում մորթելու. չէ՞ որ պետք էր սեղան պատրաստել թաղման եկած հյուրերի համար…
Եվ այս ամբողջ ժամանակ մուկն իր փոքրիկ անցքից հետևում էր իրադարձություններին ու անընդհատ հիշում էր կենդանիների խոսքերը. «Թակարդը քո խնդիրն է, այն մեզ հետ ոչ մի կապ չունի»:

Популярные сообщения из этого блога

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...

Անգլերեն

06.02.2016 թ. Այսօր կփորձեմ ուսումնասիրել Անգլերեն լեզուն: Անգլերեն  (English),  արևմտագերմանական լեզու , որով առաջին անգամ խոսել են  վաղ միջնադարյան Անգլիայում , որն այսօր համարվում է գլոբալ  լինգուա ֆրանկա ։ Այն մոտ 60 ինքնիշխան պետությունների  պաշտոնական լեզուն  է, համարվում է  Միացյալ Թագավորության ,  Միացյալ Նահանագների ,  Կանադայի ,  Ավստրալիայի ,  Իռլանդիայի  և  Նոր Զելանդիայի  ամենատարածված լեզուն, որով ամենից շատ խոսում են  Կարիբյան կղզիներում ,  Աֆրիկայում  և  Հյուսիսային Ասիայում : Այն առավել տարածված երրորդ մայրենի լեզուն է աշխարհում  մանդարինից  և  իսպաներենից  հետո: Անգլերենը երկրորդ լայնորեն ուսումնասիրվող լեզուն է  Միանցյալ Ազգերի ,  Եվրոպական Միության  և աշխարհի այլ երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար: Անգլերենը զարգացում է ապրել 1400 տարիների ընթացքում: Լեզուն վաղ շրջաններում կոչվել է  Հին անգլ...