19-րդ դարի 60-ական թվականներին ճարտարագետ Ջոն Ռոբլինգի մոտ գաղափար ծնվեց Նյու Յորքում կառուցել Բրուկլինյան կամուրջ, բայց նախադեպը չունեցող այս գաղափարի հաջողությանը քչերը հավատացին:
Ջոնն իր մտքերը պատմեց որդուն՝ Վաշինգտոնին, ում հետ էլ սկսեց կառուցման աշխատանքները: Սակայն 1869թ-ին դժբախտ պատահարի հետևանքով Ջոն Ռոբլինգը մահացավ:
Հոր գործը որոշեց շարունակել որդին, բայց սուզարկղային աշխատանքներ կատարելու հետևանքով նա հիվանդացավ քեսոնյան հիվանդությամբ, ինչը հասցրեց նրան անդամալուծության:
Քանի որ նախագծի շարժող ուժը Ռոբլինգի որդին էր, ով արդեն անաշխատունակ էր, աշխատանքները դադարեցվեցին: Բոլորը բացասաբար էին տրամադրված և ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարելի է շարունակել կամրջի շինարարությունը:
Վաշինգտոնին և նրա հանգուցյալ հորը անվանում էին խելագարներ, ովքեր գնում են իրենց խելագար երևակայության հետևից:

Ճարտարագետը, ով պատրաստ չէր հանձնվելու, շուտով այդկերպ սկսեց հաղորդակցվել կնոջ հետ և շփվելու իր ձևը ստեղծեց: Մատով հպվելով կնոջ ձեռքին, նա հաղորդում էր այն, ինչ կա իր մտքում:
Այսպես՝ կնոջ միջոցով, նա 13 տարի շարունակ ճարտարագետներին ուղղորդություն էր տալիս:
Իր հերթին կինը՝ Էմիլին, ոչ մի ջանք չէր խնայում ամուսնու նվիրական գործի համար:
Կամուրջի բացումը տեղի է ունենում 1883թ-ին:
Բրուկլինյան կամուրջը մարդկային վեհ հոգու հուշարձանն է:
Այն նաև հիշեցնում է երկու ճարտարապետների մասին, ովքեր մարդկանց կարծիքն արհամարհելով, հավատացին իրենց գաղափար տվողին, ոգեշնչողին և, իհարկե, Էմիլին, ով 13 տարի համբերատար հետևեց իր ամուսնու հրահանգներին: