К основному контенту

Ինչպե՞ս պահել Ձեզ հարցազրույցի ժամանակ

Նոր գործատուի մոտ հարցազրույցի ժամանակ երբեք մի բողոքեք Ձեր հին աշխատանքի վայրից և տնօրենից: Ձեր «ապագա» տնօրենի մտքով միանգամից կանցնի, որ եթե Դուք հիմա բողոքում եք նախկին տնօրենից, ապա միգուցե որոշ ժամանակ անց սկսեք բողոքել նաև նրանից:
Մի վախեցեք առաջին իսկ հանդիպման ժամանակ հարցնել Ձեր աշխատավարձի մասին: Շատերը ամաչում են դրա մասին հարցնել, կարծելով՝ որ դրանով վատ տպավորություն կթողնեն: Բայց աշխատանքը դա համագործակցություն է, որտեղ Դուք որոշակի գումարի դիմաց վաճառում եք Ձեր ժամանակն ու մասնագիտական գիտելիքները: Այնպես որ, շատ նորմալ է հենց սկզբից իմանալ, թե ինչ պայմաններով եք Դուք աշխատելու: Գործատուները նույնպես սիրում են իրենց վրա վստահ և իրենց իրավունքները պաշտպանել կարողացող մարդկանց:
Մի ուշացեք հարցազրույցից և մի փոխեք հարցազրույցի օրը: Եթե Դուք իրոք ուզում եք ընդունվել այդ աշխատանքին, ապա հարցազրույցի գնացեք 5 րոպե շուտ: Պատասխանատվության զգացումն այն է, ինչի վրա ուշադրություն են դարձնում բոլոր գործատուները:
Մի փորձեք հարցազրույցի ժամանակ գործատուից խելացի թվալ, նրա խոսքերում սխալներ մի փնտրեք, մի փորձեք չափից ավելի ինքնավստահ լինել: Ինչպես ասացի, գործատուները սիրում են իրենց վրա վստահ մարդկանց և ոչ միայն գործատուները: Բայց ոչ ոքի դուր չի գալիս, երբ դիմացինը չափից ավելի ինքնավստահ է:
Եվ վերջում, նույնիսկ եթե Ձեզ մերժեն և աշխատանքի չվերցնեն, մի վհատվեք և մի խզեք Ձեր կապերը այդ գործատուի հետ: Շնորհակալություն հայտնեք, ժպտացեք և դուրս եկեք: Միգուցե Ձեր լավ վերաբերմունքն ու մարդկային դրական գծերը կարողանան լրացնել այն բացը, որի պատճառով Ձեզ աշխատանքի չվերցրեցին: Իսկ հարցազրույցից հետո փորձեք վերլուծել, թե ինչը խանգարեց Ձեզ աշխատանքի ընդունվելու: Այդ վերլուծության արդյունքները Ձեզ շատ օգտակար կլինեն հաջորդ հարցազրույցների ժամանակ:

Популярные сообщения из этого блога

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...

Անգլերեն

06.02.2016 թ. Այսօր կփորձեմ ուսումնասիրել Անգլերեն լեզուն: Անգլերեն  (English),  արևմտագերմանական լեզու , որով առաջին անգամ խոսել են  վաղ միջնադարյան Անգլիայում , որն այսօր համարվում է գլոբալ  լինգուա ֆրանկա ։ Այն մոտ 60 ինքնիշխան պետությունների  պաշտոնական լեզուն  է, համարվում է  Միացյալ Թագավորության ,  Միացյալ Նահանագների ,  Կանադայի ,  Ավստրալիայի ,  Իռլանդիայի  և  Նոր Զելանդիայի  ամենատարածված լեզուն, որով ամենից շատ խոսում են  Կարիբյան կղզիներում ,  Աֆրիկայում  և  Հյուսիսային Ասիայում : Այն առավել տարածված երրորդ մայրենի լեզուն է աշխարհում  մանդարինից  և  իսպաներենից  հետո: Անգլերենը երկրորդ լայնորեն ուսումնասիրվող լեզուն է  Միանցյալ Ազգերի ,  Եվրոպական Միության  և աշխարհի այլ երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար: Անգլերենը զարգացում է ապրել 1400 տարիների ընթացքում: Լեզուն վաղ շրջաններում կոչվել է  Հին անգլ...