Երբ մեկ անգամ Նապոլեոն Բոնապարտը, լինելով Ս. Հեղինեի կղզում, խոսում է անցյալ ժամանակների մեծ այրերի մասին և սկսում նրանց համեմատել իր հետ, հանկարծ խոսքն ընդմիջում է՝ իր զրուցակիցներից մեկին դիմելով այսպիսի հարցով.
«Կարո՞ղ ես ասել, թե ով էր Հիսուս Քրիստոսը»:
Եվ երբ զրուցակիցը խոստովանում է, որ առիթ չի ունեցել խորհելու այդ մասին, Նապոլեոնը շարունակում է.
«Ես կարծում եմ, որ ինչ-որ բան հասկանում եմ մարդկանցից, և ասեմ քեզ. նրանք բոլորը մարդիկ էին, և ես նույնպես մարդ եմ, բայց այս Մեկի հետ ոչ ոք համեմատվել չի կարող, որովհետև Հիսուս Քրիստոսն ավելին էր, քան մարդ»: