К основному контенту

Մտածեք ինչպես տալ, այլ ոչ թե վերցնել

Մարդիկ, միշտ մտածեք, թե ինչպես տալ, այլ ոչ թե վերցնել: Սա շատ կարևոր է, եթե ուզում եք կյանքում լուրջ հաջողությունների հասնել: Ընդհանրապես, մարդ արարածն այնպիսին է, որ նա ենթագիտակցորեն փորձում է ուրիշներից ինչ-որ բան վերցնել, «պոկել» իր համար, այլ ոչ թե տալ: Այս երևույթը ամուր մխրճված է մարդու ուղեղում, նրա սովորություններում, ապրելակերպում: Բայց միշտ հիշեք` մարդը, որն անընդհատ փորձում է ուրիշներից վերցնել և ոչինչ չի տալիս, ժամանակի ընթացքում «միայնակ» կմնա: Մի եղեք մարդ, ով վերցնում է: Եղեք մարդ, ով տալիս է: Եվ երբ գա ժամանակը, երբ դուք սկսեք ավելի շատ տալ, քան վերցնել, այդ ժամանակ դուք ձեզ ավելի վստահ և ուժեղ կզգաք և դա կօգնի ձեզ շարժվել դեպի նորանոր հաջողություններ:
Ուրիշներից վերցնելու երևույթը կարելի է հանդիպել ամենուր:

Երեխայի մոտ

Մանուկ հասակից մենք բոլորս սովոր ենք, որ մեր ծնողները հոգան մեր բոլոր կարիքները և կատարեն մեր բոլոր կամակորությունները: Այսինքն, ենթագիտակցորեն մենք անընդհատ սպասում ենք, որ նրանք պետք է ինչ-որ բան անեն մեզ համար և հազվադեպ ենք մտածում այն մասին, թե ինչ կարող ենք ինքներս անել նրանց համար:

Քաղաքացու մոտ

Քաղաքացին անընդհատ սպասում է, որ պետությունն իր համար պետք է ամեն ինչ անի, սակայն շատ քիչ քաղաքացիներ են մտածում այն մասին, թե ինչ իրենք կարող են անել պետության համար: Շատերը նույնիսկ «չեն էլ ուզում» ինչ-որ բան անել նույնիսկ իրենց համար: Տեղին է մեջբերել ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի խոսքերը` մի հարցրու, թե ինչ կարող է անել երկիրդ քեզ համար: Հարցրու, թե ինչ կարող ես դու անել երկրիդ համար:

Բոլորի մոտ

Առօրյա կյանքում էլ, մենք բոլորս ձգտում ենք, որ մեր ընկերները, ընտանիքը, հարազատները, ծանոթները, մի խոսքով բոլոր-բոլորը օգնեն ու աջակցեն մեզ, «ինչ-որ բան» անեն մեզ համար: Շատ ավելի քիչ ժամանակ ենք մենք մտածում այն մասին, թե ինչ կարող ենք ինքներս անել նրանց համար: Իսկ ի՞նչ կարող ենք մենք անել այլ մարդկանց համար: Կարող ենք տալ նրանց մեր ժամանակի մի մասը, մեր ուշադրությունը, հոգատարությունը, գիտելիքները: Օգնել նրանց նյութապես, ֆինանսապես և չսպասել պատասխանի: Եթե իրոք ուզում եք ուրիշների համար ինչ-որ բան անել, ապա արեք դա անշահախնդրորեն: Արեք և մոռացեք դրա մասին: Ժողովրդական ասացվածքն էլ կա` լավություն արա, ջուրը քցի: Ամենակարևորը` դարձրեք դա սովորություն:
Օրվա մեջ անընդհատ պահեր են լինում, երբ դուք շփվում եք այլ մարդկանց հետ: Այդ շփումների ժամանակ դուք կամ տալիս ենք նրանց ինչ-որ բան կամ վերցնում եք նրանցից: Ուշադրություն դարձրեք դրա վրա: Լինի դա խանութում, փողոցում, տաքսու մեջ, թե երթուղայինում: Լինի դա հարևանների հետ, հարազատների, գործընկերների, թե անծանոթ ինչ-որ մեկի: Դիմացինի հետ շփվելուց անմիջապես հետո, փորձեք պարզել ինքներդ ձեզ համար` դուք նրան ինչ-որ բան տվեցիք, թե հակառակը` վերցրեցիք նրանից: Դա կարող է լինել նրա բարձր տրամադրությունը, հույսը, հավատը, հանգիստը, ժամանակը կամ նյութական ինչ-որ բան:
Եվ մի մոռացեք, որ հաջողությունը, դա ընդամենը ճիշտ սովորությունների ամբողջականություն է:

Популярные сообщения из этого блога

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...

Անգլերեն

06.02.2016 թ. Այսօր կփորձեմ ուսումնասիրել Անգլերեն լեզուն: Անգլերեն  (English),  արևմտագերմանական լեզու , որով առաջին անգամ խոսել են  վաղ միջնադարյան Անգլիայում , որն այսօր համարվում է գլոբալ  լինգուա ֆրանկա ։ Այն մոտ 60 ինքնիշխան պետությունների  պաշտոնական լեզուն  է, համարվում է  Միացյալ Թագավորության ,  Միացյալ Նահանագների ,  Կանադայի ,  Ավստրալիայի ,  Իռլանդիայի  և  Նոր Զելանդիայի  ամենատարածված լեզուն, որով ամենից շատ խոսում են  Կարիբյան կղզիներում ,  Աֆրիկայում  և  Հյուսիսային Ասիայում : Այն առավել տարածված երրորդ մայրենի լեզուն է աշխարհում  մանդարինից  և  իսպաներենից  հետո: Անգլերենը երկրորդ լայնորեն ուսումնասիրվող լեզուն է  Միանցյալ Ազգերի ,  Եվրոպական Միության  և աշխարհի այլ երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար: Անգլերենը զարգացում է ապրել 1400 տարիների ընթացքում: Լեզուն վաղ շրջաններում կոչվել է  Հին անգլ...