Մայրիկն ուներ յոթ դուստր: Մի անգամ նա գնում է իր որդուն տեսնելու, ով հեռու էր ապրում: Եվ միայն մեկ շաբաթից է վերադառնում տուն:
Երբ մայրը ներս է մտնում, աղջիկներն ընդառաջ են վազում, և ամեն մեկը պատմում է, թե ինչպես է ինքը կարոտել նրան.
- Ես այնպես եմ քեզ կարոտել, ինչպես կակաչը արևոտ մարգագետնին,- ասում է ավագ դուստրը:
- Ես սպասում էի քեզ, ինչպես չորացած հողն է սպասում ջրի կաթիլին,- ասում է երկրորդը:
- Ես լացում էի քեզ համար, ինչպես փոքրիկ թռչնակն իր մայրիկի համար,- արտահայտվում է երրորդը:
- Ինձ համար ծանր էր առանց քեզ, ինչպես առանց ծաղկի դժվար է մեղվի համար,- ասում է չորրորդը:
- Ես երազում էի քեզ տեսնել, ինչպես վարդն է երազում ցողի մասին,- շշնջում է հինգերորդը:
- Ես փնտրում էի քեզ, ինչպես բալի այգին փնտրում է սոխակին,- ասում է վեցերորդ դուստրը:
Իսկ յոթերորդ աղջիկը ոչինչ չի ասում: Նա հանում է մոր հագից կոշիկները, տաք ջուր բերում ու լվանում նրա ոտքերը:
Աղբյուր՝ memo.im