К основному контенту

Հանճարեղ մտքեր. Հենրի Ֆորդ

Մտածելը ամենաբարդ գործն է: Դա է պատճառը երևի, որ շատ քչերն են դրանով զբաղվում (Հենրի Ֆորդ):
Ինչպես մեքենան է երկար ժամանակ չքշելուց ժանգոտում, այնպես էլ ուղեղն է քիչ մտածելուց հետ վարժվում: Բայց մտածել չի նշանակում մտածել, թե առավոտյան ինչ շոր պետք է հագնել: Եթե ուզում եք, որ ձեր մտածելակերպը զարգանա և ձեր ուղեղը լավ աշխատի, պետք է մտածեք այնպիսի բաների շուրջ, որոնք այս պահին ձեզ շատ դժվար կամ անհնարին են թվում:
Ոչինչ այդքան դժվար չէ, երբ բաժանում եք դա փոքր մասերի (Հենրի Ֆորդ):
Ցանկացած գործ, երբ նայում եք դրան սկզբում, կարող է շատ բարդ թվալ: Բայց երբ բաժանում եք դա մասերի և կենտրոնանում եք առանձին մասերի վրա, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում: Օրինակ, մեր տան նկուղում, որը բավական մեծ է, ժամանակ առ ժամանակ մի իսկական խառնաշփոթ է առաջանում` իրար վրա լցված գրքեր, ճամպրուկներ, շորեր, ամենատարբեր տարաներ, խողովակներ, փայտեր, չօգտագործվող գույք, հին սարքեր, մի խոսքով, երբ նայում ես այդ ամենին, թվում է, որ կարող ես մեկ շաբաթ այնտեղ աշխատել, բայց այդպես էլ չստացվի այդ ամենը կարգի բերել: Իսկ իմ մոտ դա տևում է մի քանի ժամ, քանի որ գործը ես բաժանում եմ մասերի` սկզբում ամեն ինչ դուրս եմ հանում, հետո հավաքում եմ բոլոր գրքերը և դասավորում եմ դրանք արկղերում, ապա կարգի եմ բերում շորերը, փայտերն ու խողովակները հավաքում եմ իրար վրա, ավելորդ բաները հավաքում եմ մի տեղ, որպեսզի վերջում թափեմ դրանք և այդպես շարունակ: Եվ երբ վերջացնում եմ գործը, հավատս չի գալիս, որ ընդամենը մի քանի ժամ առաջ այդտեղ ամեն ինչ այդքան խառն էր ու անհուսալի: Կյանքում էլ է այդպես: Ցանկացած բարդ գործ, որը սկզբում բարդ է թվում, շատ ավելի հեշտ է, քան իրականում այն երևում է: Ուղղակի պետք է բաժանել դա առանձին մասերի և կենտրոնանալ այդ մասերի վրա: Այդ դեպքում ամեն ինչ կդառնա ավելի պարզ և հասկանալի և ամենակարևորը` գործը առաջ կշարժվի:

Популярные сообщения из этого блога

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...

Անգլերեն

06.02.2016 թ. Այսօր կփորձեմ ուսումնասիրել Անգլերեն լեզուն: Անգլերեն  (English),  արևմտագերմանական լեզու , որով առաջին անգամ խոսել են  վաղ միջնադարյան Անգլիայում , որն այսօր համարվում է գլոբալ  լինգուա ֆրանկա ։ Այն մոտ 60 ինքնիշխան պետությունների  պաշտոնական լեզուն  է, համարվում է  Միացյալ Թագավորության ,  Միացյալ Նահանագների ,  Կանադայի ,  Ավստրալիայի ,  Իռլանդիայի  և  Նոր Զելանդիայի  ամենատարածված լեզուն, որով ամենից շատ խոսում են  Կարիբյան կղզիներում ,  Աֆրիկայում  և  Հյուսիսային Ասիայում : Այն առավել տարածված երրորդ մայրենի լեզուն է աշխարհում  մանդարինից  և  իսպաներենից  հետո: Անգլերենը երկրորդ լայնորեն ուսումնասիրվող լեզուն է  Միանցյալ Ազգերի ,  Եվրոպական Միության  և աշխարհի այլ երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար: Անգլերենը զարգացում է ապրել 1400 տարիների ընթացքում: Լեզուն վաղ շրջաններում կոչվել է  Հին անգլ...