Կենսուրախ մի երիտասարդ գնում է հոր մոտ և ասում.
- Հայրի՛կ, ուրախացիր ինձ հետ՝ ես համալսարան եմ ընդունվել, ես իրավաբան եմ դառնալու: Վերջապես ես գտա իմ երջանկությունը:
- Շատ լավ է, որդի՛ս,- պատասխանում է հայրը,- փաստորեն դու հիմա ուզում ես սովորել: Լա՛վ, իսկ հետո՞…
- Չորս տարուց ես կպաշտպանեմ դիպլոմային աշխատանքս և գերազանցությամբ կավարտեմ համալսարանը:
- Իսկ հետո՞…
-Հետո ես տքնաջան կաշխատեմ, որպեսզի հնարավորինս շուտ դառնամ ինքնուրույն իրավաբան:
- Իսկ հետո՞,- անդադար հարցնում է հայրը:
- Իսկ հետո ես կամուսնանամ, կստեղծեմ իմ ընտանիքը, կմեծացնեմ և կդաստիարակեմ երեխաներիս և կօգնեմ նրանց լավ մասնագիտություն ձեռք բերել:
- Իսկ հետո՞:
- Դե, հետո կանցնեմ վաստակածս հանգստին, կուրախանամ երեխաներիս երջանկությամբ և կվայելեմ ծերությունս:
- Լավ, իսկ հետո՞, ի՞նչ կլինի հետո…
Երիտասարդը մի պահ մտածում է.
- Դե ոչ ոք այս աշխարհում հավերժ չի ապրում: Հետո ես էլ, ինչպես բոլոր մարդիկ, կմահանամ:
- Իսկ հետո՞, թանկագի՛ն որդիս, ի՞նչ կլինի հետո,- դողացող ձայնով հարցնում է հայրը:
Տղան ավելի խորն է սկսում մտածել:
-Շնորհակալ եմ, հա՛յր, ես հասկացա՝ ես մոռացել էի ամենակարևորի մասին…
Աղբյուր՝ smisl-zhizni.ru