Մի ամերիկացի քարոզիչ Նյու Ջերսի նահանգում հայտարարում է անցկացվելիք յուրատեսակ հոգևոր հավաքույթների մասին: Դրանցից մեկի ժամանակ նա այսպիսի կոչ է անում.
- Ես պատրաստ եմ տասը րոպեում ապացուցել ցանկացած անհավատի, որ նա խենթ է:
Հաջորդ առավոտյան մի մարդ նրան է մոտենում ու հարցնում.
- Դո՞ւք էիք, որ հայտարարում էիք, իբրև տասը րոպեում ցանկացած անհավատի կապացուցեք, որ նա խենթ է:
- Այո՛, ես էի,- պատասխանում է հովիվը:
- Շատ լավ: Բայց իմացեք, պարո՛ն, որ եթե դուք ինձ չապացուցեք դա, ապա ես հրապարակավ կհայտարարեմ, որ դուք ստախոս եք: Չնայած որ ես անհավատ եմ, բայց կարող եմ հավատացնել ձեզ, որ ես բոլորովին էլ հիմար կամ խենթ չեմ:
- Ասացեք, դուք իսկապես պնդո՞ւմ եք, որ քրիստոնեության մեջ իրական ոչինչ չկա,- հարցնում է քարոզիչը:
- Այո՛, ես հիմնային կերպով ուսումնասիրել եմ այս հարցն ու արդեն ավելի քան 12 տարի է, ինչ դասախոսություններ եմ կարդում այդ մասին: Եվ ես վճռականորեն հայտարարում եմ, որ քրիստոնեության մեջ չկա ոչինչ, ինչն ուշադրության է արժանի:
- Այդ դեպքում, եթե հնարավոր է տասներկու տարի դասախոսություններ կարդալ «ոչինչի» դեմ, մի՞թե դա կատարյալ հիմարություն կամ խենթություն չէ:
Անհավատը զարմանքից քար է կտրում ու, կորցնելով նախկին համարձակությունը, շրջվում ու զայրացած սկսում է հեռանալ: Իսկ քարոզիչը, գրպանից ժամը հանելով, ասում է.
-Ես ունեմ դեռ 6 րոպե, որ սկսածս ավարտին հասցնեմ:
Բայց անհավատը կանգ չի առնում ու այլևս չի վերադառնում:
Հատվածներ Յակով Լևենի «Ցանվում է սերմը» գրքից