Մեկ անգամ կինը, ով ուներ շատ երկար մազեր, ամուսնուն խնդրում է իր համար սանր գնել, որպեսզի կարողանա պատշաճ խնամել իր մազերը, որ դրանք ավելի լավ աճեն ու կոկիկ տեսք ունենան:
Ամուսինը տխուր պատասխանում է, որ ցավոք սրտի չի կարող կնոջ խնդրանքն իրականացնել: Նա անգամ գումար չուներ իր ժամանացույցի գոտին սարքելու համար, որը պոկվել էր: Կինը չի համառում:
Ամուսինը գնում է աշխատանքի: Ճանապարհին, անցնելով ժամացույցի խանութի կողքով, նա մտնում է այնտեղ ու վաճառում իր ժամացույցը մի չնչին գնով, իսկ հետո գնում է ու սանր գնում կնոջ համար:
Տուն է վերադառնում՝ սանրը ձեռքին: Ամուսինը չի համբերում, թե երբ է այդ սանրը իր սիրելի կնոջը հանձնելու: Եվ որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ տեսնում է, որ կինը կտրել է իր մազերը: Նա կտրել ու վաճառել էր դրանք, իսկ ձեռքին ժամացույցի նոր գոտի էր:
Նրանք նայում են իրար ու երկուսն էլ արտասվում: Ոչ թե իրենց արարքների պատճառով, որոնք, փաստորեն, զուր էին, այլ փոխադարձ սիրո:
Այս առակը հետևյալն է սովորեցնում. սերը պարզապես արտաբերվող գեղեցիկ բառ չէ, սերը նվիրվածություն է ու զոհաբերություն: Երբեք մի ընդունեք սերը՝ որպես հենց այնպես, ի վերուստ տրված մի բան: Գնահատեք այն:
Աղբյուրը՝ marketium.ru