К основному контенту

Հոլոքոստ (The Holocaust - Ողջակիզում, հուն. ὁλόκαυστον, եբր.השואה)

Հոլոքոստ (The Holocaust - Ողջակիզում, հուն. ὁλόκαυστον, եբր.השואה), մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների,միասեռականների ծրագրավորված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Ֆաշիստական Գերմանիան ցեղասպանական պետություն էր։ Պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։ Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր՝ ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։ Օսմանյան կայսրության կողմից կատարված  հայերի ցեղասպանության հետ մեկտեղ, այն համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակներից մեկը։
Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։

Популярные сообщения из этого блога

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հայկական գրի ստեղծողը, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկ.) դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչն է, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի վերաբերյալ կան շուրջ 30 հին և միջնադարյան վավերագրական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է կիսաազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր,ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին դարձել է վանական։ Մեսրոպ Մաշտոցի ճգնավայրերից է եղել Հայաստանի Երնջակ գավառի Մսրվանիս գյուղի մոտակայքը։ Մեսրոպ Մաշտո...

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր  (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն),  առաջարկ  (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց  (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա),  գին : Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա: Դիմեք թիրախային լսարանին:  Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված  գովազդը : Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»: Խոստացեք առավելություն կամ օգուտ:  Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 1...

Արիստոտել – մտքեր

Երբ աշակերտները հարցնում են Արիստոտելին` ինչպես հասնել հաջողության, նա պատասխանում է. -Առաջ անցեք նրանցից, ովքեր առջևում են և մի սպասեք նրանց, ովքեր ետևում են: Ձեզ ենք ներկայացնում հայտնի փիլիսոփայի մտքերից մի քանիսը` մեր մեկնաբանություններով: Ո՞րն է կյանքի իմաստը: Ծառայել ուրիշներին և բարություն գործել:  Հազվագյուտ մարդիկ են ձգտում ծառայել ուրիշներին: Բոլորն ուզում են, որ ծառայեն իրենց: Այդ պատճառով էլ այն «հազվագյուտները», որոնք ծառայում են ուրիշներին, առանձնանում են բոլորից: Ապրել, նշանակում է ստեղծել իրեր, այլ ոչ թե դրանք ձեռք բերել:  Իմ ամենասիրած մտքերից մեկն է: Ստեղծելով է մարդն իրենից արժեք ներկայացնում, այլ ոչ թե ձեռք բերելով: Երջանկությունը նրա հետ է, ով գոհ է:  Եթե դուք ինչ-որ բանից դժգոհ եք, դուք ինքներդ եք ազդակներ ուղարկում ձեր ուղեղին, որ ամեն ինչ վատ է: Արդյունքում` այդպես էլ լինում է: Ցանկացած բանի դեմ կարելի է պայքարել առանց դժգոհելու` պարզ և մաքուր գիտակցությամբ: Խելքը բնութագրվում է ոչ միայն գիտելիքներով, այլ նաև դրանք գործնականում կիր...